KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Արմինե Գ Մարգարյան: Հայ հասարակությունը և տգիտությունը

Արմինե Գ Մարգարյան: Հայ հասարակությունը և տգիտությունը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
33 0

Մեզանում պիտակավորումը հավերժ նորաձև է:

Եթե հրապարակային խոսքում՝ անկախ թեմայից ու առիթից, մշտապես չես քննադատում իշխանություններին՝ ուրեմն իշխանամետ ես, եթե մշտապես չես քննադատում այլոց՝ ուրեմն հակաիշխանական ես, եթե անկախ թեմայից Ռուսաստանին չես հայհոյում՝ ուրեմն ռուսամետ ես և այլն:

Որոշները գնում են ավելի հեռուն և միջազգային գործընկերների շրջանում են փորձում այլոց վարկաբեկել՝ իշխանամետ, ռուսամետ, պսևդոարևմտամետ և այլն պիտակավորումներով: Մինչ միջազգային հարաբերություններում նոր կարգ ու կանոն հաստատելու համար անզիջում պայքար է ընթանում ուժային կենտրոնների միջև՝ հայաստանյան վերլուծական/փորձագիտական/ՀԿ դաշտը միջազգային ֆոնդերի համար է անզիջում պայքար մղում ç

Իսկ եթե դու հանկարծ հանդգնում ես լինել այնքան պրոֆեսիոնալ, որպեսզի փաստերի համադրմամբ ու վերլուծելով գաս հասնես հարաբերական լավին կամ վատին (անկախ քո ունեցած սիմպատիաներից)՝ ապա դու հաստատ ոչ միայն մի քանի երկրի շպիոն ես, այլև՝ ոչ յուրային ես, ոչ էլ այլոց

Այ ես էս տգիտության դեմ եմ պայքարում և շարունակելու պայքարել, և դա նրանից չէ, որ հեշտ ճանապարհը չգիտեմ, այլ նրանից է, որ հանրային գործունեությանս նպատակը ինքնագովազդը, գումար վաստակելը, կամ պաշտոն շահելը չէ, այլ՝ հանրային իրազեկումն է, կրիտիկական մտածելակերպ գեներացնելն է, Պետությանս համար օգտակար լինելն է:

Հ.Գ. Կրիտիկական մտածողության բացակայությունը սնում է տգիտություն, իսկ տգիտությունն իր հերթին նպաստում է հանրության դեգրադացմանը: Հանրության դեգրադացիան էլ ուղիղ համեմատական է պետականության հիմքերը քայքայելուն:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir