Արմինե Գ. Մարգարյան: Հայ-ադրբեջանական օրակարգերի ընկալումներ և մոտեցումներ
IVLP – ի շրջանակներում նախատեսված Վաշինգթոնյան ու Շարլոթսվիլյան հանդիպումներն ավարտվեցին: Հաջորդ ուղղությունը Հրեշտակների քաղաքն է:
Այս 5 օրերի ընթացքում շուրջ 2 տասնյակից ավել հանդիպումներ են եղել՝ լույս սփռելով ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա մտակենտրոնների, համալսարանների և մեդիա հաստատությունների ազդեցության, նախկին և ներկա համակարգերի միջև եղած տարբերության, հայ-ադրբեջանական օրակարգերի վերաբերյալ ամերիկյան իսթաբլիշմենթի և մտակենտրոնների պատկերացումների ու մոտեցումների վրա:
Ասելիքը շատ է, տպավորությունները՝ բազմաշերտ: Այս պահին թերևս կընդգծեմ հետևյալը՝
ԱՄՆ – ի ներսում նախկին խաղի կանոններն այլևս չեն աշխատում: Համակարգը փորձում է ադապտացվել նորերին, ինչը զգալիորեն բարդացնում է արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումների կայացման ու իմպլեմենտացման գործընթացները:
Հարավային կովկասը՝ իր խնդիրներով ու հնարավորություններով, ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է՝ այս պահին տեղ-տեղ իներցիոն, բայց երկարաժամկետ ու դրական միտումներով լի:
2 տարի առաջ տեղի ունեցած այցիս հետ զուգահեռներ անցկացնելիս գալիս եմ այն եզրահանգման, որ այս տարիների ընթացքում ահռելի բան է փոխվել: Մեզ այստեղ ոչ միայն լավ գիտեն, այլ նաև ավելի լավ ճանաչելու ցանկությունն ու տրամադրվածությունն է մեծ: Միևնույն ժամանակ, այս տոտալ անորոշության պայմաններում առավել կհաջողեն այն պետությունները, ովքեր կթակեն ճիշտ դռները ու կօգտագործեն ադապտացված գործիքները:
Share this content:
Yorum gönder