KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արմինե Գ Մարգարյան: Հայաստանի ազգային ռազմավարությունը պե՞տք է փոխվի

Արմինե Գ Մարգարյան: Հայաստանի ազգային ռազմավարությունը պե՞տք է փոխվի

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
23 0

Ընդհանուր առմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսը կարելի է որակել հաջողված, քանի որ այն իր մեջ պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ: Մասնավորապես՝

ՀՀ զարգացման ռազմավարությունը վերանայման կարիք ունի: Վարչապետի համոզմամբ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի, և այդ գործընթացը աշխատանքային մակարդակում սկսվել է: Սա շատ կարևոր շեշտադրում է, մասնավորապես հաշվի անռելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությունը փոխել չփոխելու հարցն այլևս նետված է հանրային դաշտ: Հետևաբար, գործող իշխանությունը նախ պետք է սկսի Ազգային անվտանգության ռազմավարությունից՝ դրա ձևավորման գործընթացում ընդգրկելով հանրության լայն շերտերի: Եթե հաջողվի իրատեսական, կենսունակ Ազգային անվտանգության ռազմավարություն մշակել, ապա Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարության հենքը կարելի է համարել դրված, ինչից հետո նոր հնարավոր կլինի Սահմանադրությունը փոխելու կամ չփոխելու շուրջ դիսկուրսի մեկնարկը տալ: Ընդ որում, Ռազմավարությունը պետք է նվազագույնը 3-4 տարի աշխատի, ապացուցի իր կենսունակությունը, նոր Սահամանդրության փոփոխության շուրջ դիսկուրսը մեկնարկի:

Երկրորդ կարևոր հանգամանքը, որը կուզենայի ընգծել լեգիտիմության թեզն է: Այս թեզն ընդգծվում է և՛ արտաքին հարաբերությունների բազմազանեցման, և՛ բանակի բարեփումների, և՛ համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի ներդրման համատեքստում: Այլ բառերով, լեգիտիմությունը ներկայացվում է որպես անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիք: Միանգամայն պարզ է, որ նախկին անվտանգային համակարգի բացակայության և նոր համակարգ ձևավորելու անկարողունակության պայմաններում այս թեզը Հայաստանի համար փրկօղակի նման մի բան է: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով միջազգային հարաբերությունների անարխիկ բնույթը (առավել ևս այս տարածաշրջանում)՝ սա բավական խոցելի թեզ է: Հետևաբար, կարևոր է որպեսզի երկարաժամկետ հեռանկարում այս թեզը լրացվի այլ կոպմոնենտներով ևս, կամ հայտարարված ռազմավարությունից զատ մշակվի և ներդրվի նաև չհայտարարված Ազգային անվտանգության ռազմավարություն:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir