Հուսամ հայաստանյան, արցախյան և օտարերկրյա բոլոր այն շրջանակները, որոնք հետևողականորեն պնդում են, թե Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից դիտեցին րոպեներ առաջ Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկումը՝ «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով:
Բոլոր ելույթները տպավորիչ էին՝ արցախամետ, հայամետ, այլ խոսքերով՝ օբյեկտիվ:
Պարզ է, որ այս քննարկման հետևում հայկական դիվանագիտությունը մեծ աշխատանք է տարել, բայց առանց պաթոսի ու լուսաբանման:
Տևական ժամանակ է, ինչ ընդգծում եմ, որ Հայաստանը Արցախյան հիմնահարցին վերաբերող բոլոր գործողությունները պետք է իրականացնի հնարավորինս կուլիսային, իսկ Արցախը պետք է գործի առավել տեսանելի: Սույն մարտավարությունը մի կողմից մինիսուլթանին զրկում է արցախահայերի անվտանգության և իրավունքների դաշտից հարցը տարածքային դաշտ տեղափոխելու հնարավորությունից, իսկ մյուս կողմից կարող է խթան հանդիսանալ Արցախի միջազգային սուբյեկտայնության համար:
Մնում է միայն Արցախը ինքը կողմնորոշվի՝ արդյո՞ք ձգտում է հարցի միջազգայնացմանը, թե՞ եղածն էլ բավարար է:
Արմինե Գ Մարգարյան