KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Արմինե Գ. Մարգարյան: Լավրովը Բաքվում

Արմինե Գ. Մարգարյան: Լավրովը Բաքվում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
243 0

Այսօր և վաղը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելում է Բաքու՝ Ուկրաինական պատերազմից օրեր առաջ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության համաձայնագրի տարելիցի առիթով: Այցի վերաբերյալ նկատառումներս կներկայացնեմ իմ առաջիկա հարցազրույցներում, իսկ մինչ այդ, անհրաժեշտ եմ համարում հիշեցնել հետևյալը՝

օրեր առաջ, Էստոնիայի անկախության օրվա առիթով Տալինում տեղի ունեցած միջոցառումների շրջանակներում, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, խոսելով Ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Չինաստանի ներկայացրած 12 կետանոց առաջարկների մասին, ընդգծեց, որ Չինաստանի հանդեպ վստահության մակարդակը բավարար չէ, քանի որ վերջինս չի դատապարտել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ներխուժումը և ներխուժումից օրեր առաջ Ռուսաստանի հետ կնքել է գործընկերության համաձայնագիր:

ԵՄ պաշտոնյան նաև ընդգծեց, որ պատժամիջոցների հարցերով ԵՄ բանագնաց Դավիդո Սալիվանը ճանապարհորդում է տարբեր երկներ՝ վերահաստատելու համար ԵՄ դիրքորոշումն առ այն, որ պատժամիջոցները շրջանցելու ցանկացած փորձ կունենա հետևանքներ:

Օբյեկտիվորեն առաջ է գալիս հետևյալ հարցադրումը.
Արդյո՞ք Ադրբեջանի նկատմամբ ԵՄ վստահության մակարդակը չի տուժում մեկ տարի առաջ ստորագրված Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային փոխգործակցության համաձայնագրի պատճառով:
Արդյո՞ք Դավիդո Սալիվանը առաջիկա ժամանակահատվածում այցելելու է Բաքու՝ Ադրբեջանից Եվրոպա արտահանվող գազի ծավալների մեծացման համատեքստում գազի սկզբնաղբյուրը պարզելու և պաշտոնական Բաքվին պատժամիջոցների ոգուն և տառին համապատասխան ազդակներ հղելու համար:
Արմինե Գ. Մարգարյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir