KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արմինե Գ. Մարգարյան: Լաչինի միջանցքից

Արմինե Գ. Մարգարյան: Լաչինի միջանցքից

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
241 0

Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով:

Միաժամանակ, Դատարանը ամբողջութամբ մերժել է Ադրբեջանի պահանջը։ Ադրբեջանը խնդրել էր Դատարանից ժամանակավոր միջոցներ կիրառել ընդդեմ Հայաստանի՝ պարտավորեցնելով ձեռնարկել միջոցներ «ականզերծմանն օժանդակելու» համար:

Սա քրտնաջան և հետևողական աշխատանքի արգասիք է, որը պետք է օգտագործվի և ամրապնդվի արտաքին քաղաքական հարթության վրա:

Շնորհակալություն Եղիշե Կիրակոսյանին և նրա թիմին՝ միջազգային իրավական մեխանիզմների կենսունակությունը ներկայացնելու և դրանց կիրակումը իրատեսական դարձնելու համար:

Միևնույն ժամանակ, ամեն ինչ դեռ առջևում է:

Թե բա Լաչինի միջանցքում պետք է գործի այն նույն ռեժիմը, որը գործելու է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման դեպքում: Ինչպես կասեր դասականը՝ իյա, իրո՞ք:

Թե բա ինչու՞ Հայաստանը չի բանակցում Մոսկովյան հարթակում Լաչինի միջանցքի շրջափակման խնդիրը լուծելու համար:
Բանակցի որ ի՞նչ անի՝ ռուսական և ադրբեջանական կողմերի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները ջրելուն նպաստի, թե՞ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցերով առկա Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հարթակի շրջանակներում մեր վրա հավելյալ ճնշումներ գործադրելու ճանապարհ բացի:

Ոչ՛, բարեկամներ և ոչ միայն բարեկամներ,
շանտաժը, ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքը հավերժ աշխատել չեն կարող:

Մեր գործն արդար է:
Մնում է թե չընկրկենք, զգոնությունը չթուլացնենք և ռազմավարական մտածողության վրա հիմնված առաջ տանենք մեր կենսական նշանակության շահերը:

Արմինե Գ. Մարգարյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir