KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Արմինե Գ Մարգարյան; Ադրբեջանը «ադրբեջանական ընդերքը կեղեքելու», «իր տարածքներում բնապահպանական իրավիճակը վերահսկելու» օպերացիան

Արմինե Գ Մարգարյան; Ադրբեջանը «ադրբեջանական ընդերքը կեղեքելու», «իր տարածքներում բնապահպանական իրավիճակը վերահսկելու» օպերացիան

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
349 0

Ադրբեջանը «ադրբեջանական ընդերքը կեղեքելու», «իր տարածքներում բնապահպանական իրավիճակը վերահսկելու» օպերացիան դիտարկում է Արցախյան հիմնահարցը այդ թվում նաև ոչ ռազմական գործիքակազմով լուծելու տեսանկյունից:

Նախ՝ հիմնական նարատիվն այն է, որ Ադրբեջանը «ստիպված է ինքը վերահսկել իր հողերում տիրող իրավիճակը, քանի որ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն դա ապահովել»: Սրանով, փաստացի փորձ է արվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների դելեգիտիմացման գործընթացը ռուս-ադրբեջանական տիրույթից տեղափոխել արտաքին հարթակ: Այլ կերպ ասած՝ ադրբեջանցիները գործ են սարքում ռուսների դեմ ՝ Արևմտյան և ադրբեջանական շահերը առաջ տանող ուժային կենտրոնների մոտ օգտագործելու համար: Այդ ընթացքում, իհարկե, կարելի է և պայմանավորվել ռուսական կողմի հետ՝ հայկական կողմերի շահերի հաշվին և դա մատուցել որպես Ադրբեջանի կողմից Ռուսաստանի հանդեպ բարի կամքի դրսևորում:

Երկրորդ՝ եթե «ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն կարգուկանոն ապահովել Արցախում, ապա Արցախը դառնում է այսպես կոչված «թմրանյութի ապօրինի շրջանառության և ահաբեկիչների տեղակայման հաբ», ինչը հակոտնյա է տարածաշրջանաին խաղաղության և անվտանգության հաստատմանը միտված Արևմուտքի ջանքերին: Համաձայնեք, որ Արևմուտքի համար շատ ականջ շոյող նարատիվ է, մանավանդ, երբ հաշվի ենք առնում Ադրբեջանի՝ արևմտյան ազդեցիկ ուղեղային կենտրոնների հետ տարվող ինտեսիվ աշխատանքի փաստը:

Երրորդ, եթե մշակվի և կիրարկվի այսպես կոչված ճանապարհային քարտեզ, որի համաձայն ադրբեջանական կողմը այսպես կոչված հետաքննության և մոնիտորինգի համար մուտք գործի Արցախ, ապա նախադեպ է ստեղծվելու, որն անկասկած կիրարկվելու է այլ ոլորտներում ևս:
Այս ամենին զուգահեռ, վախի և անելանելիության մթնոլորտն է ամրապնդվելու Արցախում՝ միտված այն հայաթափելուն:
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Այս և այլ միաժամանակյա իրականացվող գործողությունները հիբրիդային պատերազմի բաղադրիչներ են: Սրանց դեմ դիվանագիտական և ռազմական ավանդական պայքարի մեթոդներով դիմակայելն իրատեսական չէ, քանի որ միշտ լինելու ես հետևում, միշտ փորձելու ես հերքել մի նարատիվ, որը ոչ միայն նարատիվ է, այլ նաև միջոց: Միշտ լինելու ես անորոշության մեջ, քանի որ չես կարողանալու կանխորոշել, թե հարձակումը որ դաշտում ավելի կուժեղանա՝ բնապահպանական, մշակութային, գիտական, ռազմական, քաղաքական, թե այլ:

Միշտ լինելու ես ցայտնոտի մեջ և փորձելու ես իրավիճակային արձագանք տալ, ինչը ամենաչաշխատողն է հիբրիդային պատերազմի ժամանակ, քանի որ հիբրիդի հաշվարկը հենց այդպես է աշխատում:

Արմինե Գ Մարգարյան

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir