KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արմեն Խանինյան: Նոր խորհրդարանը նոր ճգնաժամի շեմին է՞

Արմեն Խանինյան: Նոր խորհրդարանը նոր ճգնաժամի շեմին է՞

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
400 0

Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովն աշխատելու է քաղաքական խորը ճգնաժամի պայմաններում, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չհաջողվեց սահմանադրական կայուն մեծամասնություն ստանալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց՝ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընտրողների ձայների 53.91 տոկոսը, երկրորդ նախագահ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը` 21.9 տոկոս, իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս։ «Պատիվ ունեմ»-ը չի հաղթահարել անհրաժեշտ նվազագույն շեմը, խորհրդարան է անցել Սահմանադրության պահանջով։

«Հայաստան» դաշինքը 29 մանդատ է ստացել, «Պատիվ ունեմ»-ը՝ 7, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 71։ Կայուն մեծամասնություն ստանալու համար ՔՊ-ին հարկավոր էր ևս մեկ մանդատ, իսկ այժմ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, ընդդիմությունն էլ հնարավորություն կունենա վիժեցնել իշխանության բազում նախաձեռնություններ, բարդություններ ստեղծել, փչացնել «Քաղաքացիական պայմանագրի» տրամադրությունը։ Իհարկե, Փաշինյանն ու իր կողմնակիցները որևէ մեկին մեղադրելու իրավունք չունեն։ Երեք տարի շարունակ նրանք ոչինչ չձեռնարկեցին Սահմանադրությունն ու ընտրական համակարգը բարեփոխելու, ԱԺ ձևավորման ընթացակարգը փոփոխելու ուղղությամբ, միայն վերջին պահին չնչին փոփոխություններ իրականացրեցին՝ հանելով ռեյտինգային ընտրակարգը։ Եվ այժմ «վայելելու» են իրենց արածի պտուղները։

Սահմանադրական օրենքներ ընդունելու կամ իրենց ուզած փոփոխություններն իրականացնելու համար Փաշինյանին մշտապես հարկավոր է լինելու իր թիմի լիակատար մասնակցությունը նիստերին, նաև ընդդիմության գոնե մեկ պագամավորի աջակցությունը, իսկ դա անհնարին է։ Նախ, «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցությունը երբեք աչքի չի ընկել երկաթյա կարգապահությամբ և աշխատանքի արդյունավետությամբ, իսկ խորհրդարան անցած և արմատական տրամադրված ընդդիմադիր ուժերը բոլորովին էլ մտադիր չեն համագործակցել գործող իշխանությունների հետ։ Արդյունքում միշտ ունենալու ենք ճգնաժամային իրավիճակ, կոշտ հռետորաբանության աճ, բոլոր նախաձեռնությունների տորպեդահարում, ինչն էլ կարող է հանգեցնել նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտության։ Այս խորհրդարանը դժվար թե կարողանա աշխատել մինչև իր լիազորությունների ավարտը։

Արմեն Խանինյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir