KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Արթուր Ղազինյան: Պուտին – Էրդողան հանդիպմանն ընդառաջ Արցախում տեղի են ունենում բեկումնային

Արթուր Ղազինյան: Պուտին – Էրդողան հանդիպմանն ընդառաջ Արցախում տեղի են ունենում բեկումնային

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
242 0

Պուտին – Էրդողան հանդիպմանն ընդառաջ Արցախում տեղի են ունենում բեկումնային իրադարձություններ և արմատական վերադասավորումներ:

Մասնավորապես.

1. Արցախի ռուսական համայնքը ինքնակազմակերպվում և հայտարարում է, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանի կազմում,

2. Արցախի նախագահը հրաժարական է ներկայացնում և պետնախարարի պաշտոնում նշանակում է Արցախի ԱԽ քարտուղարին` վերջինիս շնորհելով լայն լիազորություններով,

3. Փոխվում է ՌԴ խաղաղապահ կորպուսի հրամանատարը,

4. Խաղաղապահների կողմից արգելափակվում է Ակնայից Ստեփանակերտ տանող ճանապարհը` փաստացի արգելելով ադրբեջանական «հումանիտար», իսկ իրականում ցեղասպան բեռի մուտքը Արցախ,

5. Ֆրանսիական հումանիտար օգնությունը Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ հասնում է Կոռնիձոր, ինչ ուղեկցվում է «Արցախ» ցուցանակով և Արցախի ինքնորոշման իրավունքի մասին հայտարարություններով:

Այսքանը միայն տեսանելի և հանրային տարածում գտած իրադարձություններն են ու պետք է գուշակել, թե որքան են գաղտնի և ետնաբեմային գործընթացները:

Ինչպես կասեր հայտնի հաղորդավարը. Совпадение? Не думаю.

Հ.Գ. Արցախի ժողովուրդը պատվով և բարձր հայկական արժանապատվությամբ օր օրի վաստակում է իր ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, որից հետո դրա պրակտիկ իրացումն այլևս ժամանակի և տեխնիկական հարց է:

Հ.Հ.Գ Իսկ թե ինչ հետևանք կունենա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը ալիևի ռեժմի ու ադրբեջանի համար, արդեն առանձին ու ավելի հետաքրքիր պատմություն է . . .

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir