ՀՀ տարածքում գործող ԱՄՆ լաբորատորիաների նկատմամբ պետք սահմանել անկախ մասնագիտական (հանրային) վերահսկողություն:
ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից Ուկրաինայում տեղակայված կենսաբանական լաբորատորիաների վերջին բացահայտումները դարձել են միջազգային սկանդալի առարկա:
Հիշեցնեմ, որ ՌԴ ԶՈւ-ի կողմից Ուկրաինայի տարածքում հայտնաբերվել են մի քանի այդպիսի լաբորատորիաներ, որտեղ, ըստ հաստատված տվյալների, հետազոտություններ էին իրականացվում մարդու կյանքի և առողջության համար սպառնալիք ներկայացնող վարակների հարուցիչների վրա, ինչը, հաշվի առնելով ռազմական գերատեսչության ենթակայության տակ գտնվելը, որոշ փորձագետներ գնահատել են որպես կենսաբանական զենք:
Ըստ շրջանարվող տեղեկատվության, այդպիսի կենսաբանական լաբորատորիաների թիվը Ուկրաինայում հասնում է 30-ի, իսկ ամբողջ աշխարհում՝ 300:
Այդպիսի լաբորատորիաներ գործում են նաև Հայաստանի տարածքում, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել Ռուսաստանի և Իրանի անվտանգային ծառայությունների համար:
Մինչ 44-օրյա պատերազմը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ ՀՀ իշխանությունները պայմանավորվել էին բացել այդ լաբորատորիաների դռները ռուս մասնագետների համար, ինչը՝ իմ ունեցած տեղեկություններով, այդպես էլ տեղի չունեցավ:
Այս հանգամանքն էլ ավելի մեծացրեց մեր անհանգստությունն այս լաբորատորիաների գործունեությամբ, իսկ վերջին բացահայտումները փարատեցին վերջին կասկածներն առ այն, որ այդ լաբորատորիաները վտանգ են ներկայացնում ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության համար:
Հետևաբար, ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանության նպատակով, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, առաջիկայում ձեռնամուխ եմ լինելու այդ լաբորատորիաների գործունեության նկատմամբ հաստատել անկախ մասնագիտական (հանրային) վերահսկողություն:
Արթուր Գազինյան
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Արթուր Գազինյան: Պետք է վերահսկողություն սահմանվի Հայաստանում գործող ԱՄՆ լաբորատորիաների վրա.
Արթուր Գազինյան: Պետք է վերահսկողություն սահմանվի Հայաստանում գործող ԱՄՆ լաբորատորիաների վրա.
562 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.