KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Արա Պողոսյան: Ի՞նչ օգուտ բերեց եվրասիականությունը Ռուսաստանին

Արա Պողոսյան: Ի՞նչ օգուտ բերեց եվրասիականությունը Ռուսաստանին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
52 0

Եվրասիականության տեսությունը մի իսկական պատուհաս էր Ռուսաստանի գլոբալ հավակնությունների դաշտում։ Այն ո’չ միայն կենսունակ չէր, այլև ռուսական Եվրասիականությունը նման էր այն երեխային, որը ծնվում է արդեն իսկ մահացած։
Միայն առաջին հայացքից է այն գրավիչ, աշխարհացունց և իրական, սակայն գործնականում այն հնարավոր չէր իսկզբանէ, քանի որ Եվրասիականության առանցքը` Ռուսաստանը, քաղաքակրթապես, մշակութապես, կրոնական և ֆունդամենտալ այլ հարցերում իրենից տարբեր եվրասիական մյուս տարածաշրջաններում չէր կարող գրավիչ լինել։

Իսկ Թուրքիան` այն փորձված աղվեսը, ճիշտ այն նույն պատասխանն է տալու ՌԴ-ին, ինչ հարյուր տարի առաջ, բայց այս անգամ, ո’չ թե բլոկային ընտրությամբ, այլև պանթյուրքիստական էքսպանսիայով։

Այնինչ Ռուսաստանը դեռ երկար պետք է գնար սլավոնիզմի ուղով, դառնալով սլավոնական աշխարհի հոգևոր, մշակութային, կրթական, գիտական, տնտեսական, քաղաքական, ռազմական կենտրոնը, նոր քաղաքակրթական առաջարկներով դառնալով գրավիչ նաև քրիստոնյա այլ երկրների համար, որից հետո Ռուսական առանցքը կկարողանար ճկվել դեպի հեռավոր Արեւելք, և Աֆրիկա, Հվ. Ամերիկա և Արեւմտյան Եվրոպա։

Բայց փաստորեն, Եվրասիականության տեսության հետեւից գնալով կորցրեց իր համար ռազմավարական նշանակության ամենակարևոր տարածաշրջանը` Ուկրաինան։

Այսքանից հետո դարձյալ, Ռուսաստանին մնում է հրաժարվել մեռելածին Եվրասիականության կոնցեպտից և գնալ դեպի ավելի իրական և կենսունակ հայեցակարգի։

Արա Պողոսյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir