Նախկին համակարգը մոտեցել է հաջողությանը. ինչպե՞ս պատահեց

Haydar Cemal öldü

Ереван испытывает терпение Москвы

Москва — Европе: Прощай, ЕСПЧ, ПАСЕ, ОБСЕ…

Արամ Ամատունի: Ինչու Մոսկվան ոգևորված չէ Իրանի հայտարարությամբ

Gündem 20 Şubat 2021
27

Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոսել է Եվրասիական տնտեսական միության մշտական անդամ դառնալու մասին: Այդ թեման շրջանառության մեջ հայտնվեց Իրանի խորհրդարանի նախագահի Մոսկվա այցից հետո: Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ Թեհրանն առաջիկա երկու շաբաթներին կսկսի պատրաստվել մշտական անդամության: Տարօրինակ է այն, որ այդ թեմայով դեռևս չկա արձագանք Եվրասիական տարածությունից, թեև թվում է, որ ԵԱՏՄ-ում պետք է ոգևորությամբ ընդունվի Իրանի անդամակցության ցանկությունը: Սակայն ոգևորություն, կարծես թե, չկա: Դրա պատճառը գուցե այն է, որ Արևմուտքը քննարկում է Իրանի միջուկային ծրագրի հանդեպ քաղաքականության հեռանկարը, և եթե Թեհրանը չընդառաջի գործակցության պատրաստակամությանը, որ հայտնում է ԱՄՆ նոր վարչակազմը, ապա, մեծ հավանականությամբ, կհաջորդեն կոշտ նոր պատժամիջոցներ: Իսկ այդ դեպքում Իրանը ԵԱՏՄ համար թերևս լինելու է ավելի շուտ բեռ, քան հնարավորություն: Հնարավոր է, որ Իրանն էլ իր հերթին Եվրասիական միությանն անդամակցելու հեռանկարը շոշափում է պաշտպանական ներուժի տեսանկյունից: Խոսքը քաղաքական, դիվանագիտական պաշտպանունակության մասին է: Այլ կերպ ասած, Թեհրանը փորձում է ստանալ ԵԱՏՄ աջակցությունը:

Իր հերթին, Եվրասիական միության անդամ երկրները, մասնավորապես Ռուսաստանը, թերևս չեն շտապում այդ աջակցության հարցում, քանի որ վստահ չեն, որ Իրանը, ի վերջո, ԵԱՏՄ օգտագործելով՝ չի պայմանավորվի ԱՄՆ հետ: Հայաստանի համար այդ իրավիճակը ստանում է բազմիմաստ նշանակություն: Մի կողմից բավականին ողջունելի հեռանկար է Իրանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, հաշվի առնելով, որ Հայաստանն է այդ կառույցի միակ երկիրը, որի հետ Իրանն ունի ցամաքային սահման: Մյուս կողմից, Հայաստանի համար գրեթե կենսական նշանակություն ունի Իրան-ԱՄՆ հարաբերության լարվածության լիցքաթափումը: Երևանն, ինչպես միշտ, հայտնվում է «մուրճի և սալի» արանքում, որտեղ պահանջվելու է բավականին ճկունություն: Այստեղ մարտահրավերները հաղթահարելու առավել նպաստավոր հարթությունը, թերևս, հայ-իրանական հարաբերության երկկողմ մակարդակում խորանալն է, երկկողմ հարաբերությունը առավելագույնս «անկախացնելով» ԵԱՏՄ-Իրան հարաբերությունից: Դա Հայաստանին կտա հնարավորություն մի կողմից իրենից հասանելիքն անել Իրանի ԵԱՏՄ անդամակցության հեռանկարների, մյուս կողմից՝ ԱՄՆ հետ հարաբերության կարգավորման տանող գործընթացի համատեքստում: Թեհրանի դիրքորոշումը կամ հայտարարությունները ունեն իհարկե դիտարկման արժանի մեկ այլ ասպեկտ: Արդյո՞ք ԵԱՏՄ թեմայի իրանյան շրջանառությունը կարող է պայմանավորված լինել տեղեկությամբ, կամ Ռուսաստանի հետ ունեցած քննարկումներով, որոնք վերաբերում են Ադրբեջանի, այսպես ասած, եվրասիական հեռանկարին, Ադրբեջանի անդամության հարցն օրակարգայնացնելուն: Եվ արդյո՞ք դրա համար չէ, որ Ռուսաստանից ներկայումս չկան ոգևորված արձագանքներ Իրանի անդամակցության կապակցությամբ, քանի որ դրանք շաղկապվելու են Ադրբեջանի անդամության հեռանկարին:

Yorumlar