KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Առաջին տարբերակը Ռուսաստանի պարտությունն է, 2-րդը՝ խաղաղությունը. ի՞նչ են քննարկել «Մեծ յոթնյակի» առաջնորդները Բավարիայի գագաթնաժողովում

Առաջին տարբերակը Ռուսաստանի պարտությունն է, 2-րդը՝ խաղաղությունը. ի՞նչ են քննարկել «Մեծ յոթնյակի» առաջնորդները Բավարիայի գագաթնաժողովում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
34 0

Համաշխարհային առաջնորդներն անցած գիշեր Բավարիայում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում համաձայնության են եկել ավելացնելու աջակցությունը պատերազմի մեջ գտնվող Ուկրաինային և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պարտության մատնելու համար:

Ինչպես գրում է Daily Mail-ը, գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ պատրաստ է երկարատև գործընթացին: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդգծել է, որ «նահանջը կլինի աղետալի սխալ»:

Մինչդեռ Դաունինգ Սթրիթի խոսնակն ասել է, որ Ռուսաստանի առաջնորդի՝ G7-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ Ուկրաինայի մայրաքաղաքը հրթիռակոծելու որոշումը «հիմարություն» է եղել և «միայն ամրապնդել է առաջնորդների վճռականությունը»:

Նրա փոխանցմամբ՝ Մակրոնն ու Ջոնսոնը, որոնք մինչ այս լարված հարաբերություններ ունեին, համակարծիք են այն հարցում, որ առաջին տարբերակը Ռուսաստանի պարտությունն է, իսկ երկրորդ տարբերակը՝ խաղաղությունը:

«Երկու կողմերն էլ միավորված են։ Մակրոնն ասաց, որ Ռուսաստանի պարտությունը թիվ մեկ տարբերակն է, որը կարելի է հետապնդել։ Երկրորդ տարբերակն է Զելենսկիին բերել լավագույն դիրքի գործարք (խաղաղության պայմանագիր) կնքելու համար»,- ասել է զրուցակիցը:

Նա հավելել է, որ Ուկրաինայի վերաբերյալ այս գագաթնաժողովից հետ ուժեղ հայտարարություն է արվելու:

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է. «Մենք պետք է միասնական մնանք, քանի որ Պուտինը ի սկզբանե հույս ուներ, որ ՆԱՏՕ-ն և G7-ն ինչ-որ կերպ կքանդվեն: Բայց մենք չենք քանդվել ու չենք պատրաստվում»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է գիտակցեն, որ Ուկրաինային աջակցելու գինը բարձր է, ներառյալ էներգետիկ ծախսերի աճը և պարենային ճգնաժամը։ Սակայն նա ընդգծել է, որ եթե «Ռուսաստանին թույլ տան հաղթել, ապա դրա գինը շատ ավելի բարձր կլինի»։

«Մենք պետք է անկեղծ լինենք տեղի ունեցողի հետևանքների, այն ճնշման հարցում, որին բախվում են առանձին ընկերներ և գործընկերներ: Բայց նահանջի գինը, այն գինը, որ Պուտինը հաջողությամբ կկտրի Ուկրաինայի մեծ մասերը և կշարունակի իր նվաճման ծրագիրը, այդ գինը շատ, շատ ավելի բարձր կլինի: Այստեղ բոլորը հասկանում են դա»,- ասել է Բորիս Ջոնսոնը G7-ի գագաթնաժողովի բացմանը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak.