KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Անյուտա Աթանեսյան: ՀՀ-ի համար որն է Պրահայում կայացած հանդիպումների ամենաշոշափելի ձեռքբերումը

Անյուտա Աթանեսյան: ՀՀ-ի համար որն է Պրահայում կայացած հանդիպումների ամենաշոշափելի ձեռքբերումը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
299 0

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ երեկ Պրահայում կայացած Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումից հայ հասարակությունն այնքան էլ շատ մեծ սպասելիքներ չպետք է ունենա: Վերջինիս խոսքով՝ դրանից կարելի է քաղել մեկ պտուղ, այն է՝ սահմանի վրա եվրոպական դիտորդների տեղակայումը:

«Այս քայլը միանշանակ բխում է Հայաստանի շահերից: Ես հուսով եմ, որ այն իրականություն կդառնա, կխոչընդոտի ադրբեջանական հերթական ագրեսիան: Ալիևն այսօր ընդամենը մեկ լծակ ունի ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու մասով՝ կրակել և սպանել մեր զինվորներին: Սա է հրապարակված օրակարգի ամենաշոշափելի ձեռքբերումը: Միգուցե այլ պայմանավորվածություններ նույնպես կան, բայց դրանց մասին չի խոսվում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է քաղաքագետը:

Ստեփանյանն ընդգծում է՝ եվրոպակական դիտորդների ներկայությունը սահմանին չի գոհացնում Ադրբեջանին. «Արդեն նշեցի, որ Ադրբեջանը մեզ վրա ճնշում է գործադրում այդ կրակոցների միջոցով, իսկ դիտորդների տեղակայումը նրանց թույլ չի տա: Այդ պատճառով էլ Ալիևը չի համաձայնել, որ դիտորդական առաքելություն տեղակայվի նաև Ադրբեջանում: Սակայն այն, որ դիտորդները հայտնվելու են ՀՀ տարածքում, արդեն մեծ ձեռքբերում է մեզ համար: Հուսով եմ՝ առաքելությունը կգործի ամբողջ սահմանի երկայնքով և հնարավորություն կունենա դիտարկել ամբողջությամբ»:

Քաղաքագետի խոսքով՝ մեզ համար շատ կարևոր է, որ այդ դիտորդական առաքելությունն իր աշխատանքը կատարի հենց սահմանից, այլ ոչ թե լինի Երևանում, մի քանի ժամով այցելի սահման, քանի որ այդ կերպ Ադրբեջանը չի դադարեցնի կրակը, նրանց չի զգաստացնի:

Անդրադառնալով այն փաստին, որ այժմ հանդիպումները քառակողմ են, դրանց մասնակցում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ զրուցակիցը շեշտում է՝ այս փաստը ի շահ Հայաստանի է գործելու: «Մակրոնն աջակցում է Հայաստանին, իր ներկայությամբ Նիկոլ Փաշինյանին քաջալերում է և՛ բարոյապես, և՛ քաղաքականապես: Իսկ թե նրա ներկայությունն ինչպես կարող է անդրադառնալ հանդիպման արդյունքների վրա, շատ վաղ է խոսել»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ կարո՞ղ ենք փաստել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն «անցյալ է» մեզ համար, Դավիթ Ստեփանյանը նշում է՝ Մինսկի խումբը դե ֆակտո չի գործում, իսկ դե յուրե շարունակելու է գործել. «Նրա՝ դե յուրե գործելն անհրաժեշտ է և՛ ՌԴ-ին, և՛ Ֆրանսիային, և՛ ԱՄՆ-ին, քանի որ տալիս է միջնորդական մանդատ»:

Քառակողմ հանդիպումների և Ռուսաստանի արձագանքի մասին խոսելիս էլ քաղաքագետն ընգծում է՝ այո՛, ՌԴ-ին այս հանդիպումները դուր չեն գալիս, սակայն որևէ կանխարգելիչ գործիքակազմ չունի:

«ՌԴ-ն այսօր այն վիճակում չէ, որ Եվրամիության, Արևմուտքի և ԱՄՆ-ի գործողությունները փորձի կանխել, քանի որ այդ ռեսուրսը չունի: Եթե Արևմուտքը ցանկանում է բանակցային գործընթաց սկսել հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղությամբ, ՌԴ-ն ոչինչ անել չի կարող: Այլ հարց է, որ Ռուսաստանը շարունակում է գործոն մնալ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար նրա կարծիքը շարունակում է ունենալ որոշակի կարևորություն: Որքան հնարավոր է Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանին այս միջնորդական առաքելությունից մղել 2-րդ, 3-րդ և ավելի հեռու պլաններ: Ռուսաստանի Դաշնությունից՝ որպես միջնորդ երկրից, մենք լուրջ սպասելիքներ չպետք է ունենանք այն պարզ պատճառով, որ այսօր իրենց շահերն ավելի շատ համընկնում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»,- կարծում է զրուցակիցը:

Անդրադառնալով երեկ կայացած Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպմանը՝ քաղաքագետն ասում է՝ այս հանդիպումից էլ մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ, քանի որ երեկ լրագրողների հետ զրույցում Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ միայն այն դեպքում, երբ ՀՀ-ն ու Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր:

«Մինչև այս պայմանագիրը չստորագրվի, Թուրքիան քայլ չի անելու: Սակայն այստեղ կա նաև դրական մի կետ, այն է, որ Թուրքիան մնացած նախապայմանները՝ Եղեռնի հարցի միջազգային ճանաչումը, Ղարսի պայմանագրի ճանաչումը մղել է երկրորդ պլան և բերում է մեկ նախապայման՝ «Խաղաղության պայմանագիրը»: Այդ պայմանագրի կնքման հավանականությունն էլ բարձր է և պահպանվում է: Այսպիսով՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել, մենք էլ Թուրքիայի հետ կունենանք համեմատաբար ավելի լավ հարաբերություններ»,- նշում է Ստեփանյանը և շեշտում՝ այս հանդիպումները ֆորմալ բնույթ չեն կարող ունենալ մի պարզ պատճառով, որ Հայաստանը անվտանգային խնդիրների առջև է կանգնած:

«Ցանկացած նմանատիպ բանակցություններ, Արևմուտքի մեսիջները, երաշխիքներն ու քայլերը բխում են Հայաստանի շահերից, քանի որ դրանք որոշակի չափով զսպում են թուրքերի նկրտումները Հայաստանի տարածքի նկատմամբ: Որքան շատ լինեն նման բանակցությունները, այդքան լավ մեզ համար»,- եզրափակում է նա:

Անյուտա Աթանեսյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir