KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Անի Մինասյան: Ամերիկյան ժպիտները Հայաստան չեն փրկելու…

Անի Մինասյան: Ամերիկյան ժպիտները Հայաստան չեն փրկելու…

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
36 0

Թե՛ ռուսական, և թե՛ ադրբեջանական վերջին պաշտոնական խոսքում հղում է կատարվում Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությանը, որով ենթադրվում է ռուսական վերահսկողությամբ Սյունիքով անցնող ճանապարհ, և այսօրվա կոնտեքստում նշանակում, որ երկուսն էլ ձգտում են այն իրականացնել համապատասխանորեն: Դրա տակ դրված է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, որը վերջին երկու տարում, աթոռին պինդ նստելու համար իր ապաշնորհ քաղաքականությամբ, Ռուսաստանին անվերջ «պադնոշկա» տալով, բանակը թուլացնելով, Ալիևին հնազանդվելով և պատերազմի մեղավորներ փնտրելու զբաղվածությամբ արեց հնարավորը, որ այն դառնա անխուսափելի: Անկախ Հայաստանից չկախված համգամանքներից՝ Հայաստանը պատանդ վերցրած ազգակործան պատուհասը չարեց ոչինչ որպեսզի Հայաստանը պարտությունից հետո մի տոկոս շանս ունենար փորձել հայանպաստ օրակարգով հանդես գալ, հատկապես մինչև Ուկրաինայի պատերազմը: Դրան նպաստեց նաև ընդդիմությունը, որին վերակենդանացրեց ինքը՝ Փաշինյանը: Այսօր Հայաստանն ու Արցախը կանգնած են անկախությունից ի վեր ԱՆՆԱԽԱԴԵՊ աղետի շեմին, իսկ Նիկոլ Փաշինյանը չի վերցնում իր ուսերին պատասխանատվություն փրկելու այն, ինչ մնացել է Հայաստանից և Արցախից:
Նիկոլը Հայաստան չէ, և վերջ: Նրանից պետք է պահանջել կա՛մ հեռանալ, կա՛մ ստանձնել պատասխանատվություն:
Ամերիկյան ժպիտները Հայաստան չեն փրկելու…

Անի Մինասյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak.