KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Այսօր խոսել եմ մարդու իրավունքների դիսկուրսի շուրջ ստեղծված խեղաթյուրումների եւ արժեքների կեղծ պաշտպանության մասին, ելույթս երկար է, փոքր-ինչ հուզական, բայց կարեւոր հարցեր է բարձրացնում, ներկայացնում եմ նաեւ տեքստը՝ կրճատումներով։

Այսօր խոսել եմ մարդու իրավունքների դիսկուրսի շուրջ ստեղծված խեղաթյուրումների եւ արժեքների կեղծ պաշտպանության մասին, ելույթս երկար է, փոքր-ինչ հուզական, բայց կարեւոր հարցեր է բարձրացնում, ներկայացնում եմ նաեւ տեքստը՝ կրճատումներով։

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
310 0

Այսօր խոսել եմ մարդու իրավունքների դիսկուրսի շուրջ ստեղծված խեղաթյուրումների եւ արժեքների կեղծ պաշտպանության մասին, ելույթս երկար է, փոքր-ինչ հուզական, բայց կարեւոր հարցեր է բարձրացնում, ներկայացնում եմ նաեւ տեքստը՝ կրճատումներով։

(․․․) Անդրադառնամ այսօրվա խեղաթյուրման եւ մանիպուլյացիների հերթական չափաբաժնին, այս անգամ պատճառը Երեխաներին սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից պաշտպանող կոնվենցիան է, որը ոչ միայն մեծացնում է երեխաներին այս ԱՄԵՆԱԶԱԶՐԵԼԻ, ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ բռնությունից պաշտպանությունը, խստացնում պատիժներն ու մեծացնում հանցակազմերի ցանկը, այլ նաեւ շատ ավելի գործուն մեխանիզմներով է ապահովում տուժած երեխաների պաշտպանությունն ու վերականգնումը։

Եթե այս կոնվենցիան վաղուց ընդունված լիներ, եթե դրա պարտադրմամբ մեր երկրում շատ ավելի խստացված լինեին մանկապիղծների պատիժները, ապա Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի հայերենի ուսուցիչը, տասնամյակներ երեխաներին ԲՌՆԱԲԱՐՈՂԸ ՉԷՐ ՊԱՏԺՎԻ ընդամենը երեք տարի, չէր պատժվի երկար պայքարից հետո միայն, իսկ պայքարողներն էլ միայն լրագրողներն ու իրական իրավապաշտպաններները չէին լինի, որ դուրս էին եկել մանկապղծին պաշտպանող մի ողջ պետական ու իրավապահ համակարգի դեմ։

Ավանդական արժեքների պաշտպանության կեղծ արշավներ անող խմբակը, արժեքների մասին միայն հիմա հիշած շահարկողները լավ կլիներ այդ արշավներն անեին տարիներ առաջ, Նուբարաշենի դպրոցի երեխաների համար, որոնց մանկությունը, ողջ ճակատագիրը խաթարվել էր, նրանք մինչ օրս էլ ամեն անգամ այդ սարսափելի բռնություններից խոսելիս երեխայի նման լացում են։

Ու՞ր էին հայկական արժեքների կեղծ պաշտպանները, երբ նախկին իշխանության վարչապետի խորհրդականը երեխաներ էր բռնաբարում, վախենու՞մ էին մանկապիղծ մեծահարուստի դեմ խոսել․․․

Որոշ շրջանակներ, որն այսօր դեմ են այս կոնվենցիային, որը չեն էլ կարդացել ու չգիտեն էլ ինչ է նախատեսում այն, լավ կանեին ժամանակին պաշտպանեին եւ ակցիաներ անեին Ախթալայում, որտեղ տասնյակ, գուցե հարյուրավոր անչափահաս տղաներ բռնաբարվում էին մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից, իհարկե մանկապիղծ մեծահարուստի դեմ խոսելու համաձակություն չէին ունենա, քանի որ նա ոչ միայն մեծահարուրստ էր, այլ նաեւ նախկին իշխանության վարչապետի խորհրդականը։

Եւ ո՞վ էր պաշտպանում այդ երեխաներին, ո՞վ էր պաշտպանում տարիներով բռնաբարված տղաներին, ո՞ւմ շնորհիվ վերջապես մանկապիղծը կանգնեց դատարանի առաջ, ով դուրս եկավ մեծահարուստ հանցագործի դեմ, արդյո՞ք այսօր արժեքներ թմբկահարողներ եւ ավանդականության կեղծ օրակարգը շահարկողները, իհարկե ո՛չ, այդ երեխաների կողքին էին բացառապես, նույն այդ խմբավորումների կողմից անվանարկվող, իրավապաշտպաններն ու լրագրողները։

Այս երեսպաշտությունն ու կեղծ արժեքներն արդեն անտանելի են, դուք արժեքներ չեք պաշտպանում, այլ պաշտպանում եք մանկապիղծներին ու ընտանիքներում երեխաներին ու կանանց ծեծողներին։

Որտե՞ղ էիք, երբ երեխաների աչքի առաջ դանակի 25 հարվածներով սպանվում էր Դիանա Նահապետյանը, որտե՞ղ էիք, որ հենց կանանց իրավունքների պաշտպանության կոնվենցիայի եւ օրենք չլինելու հետեւանքով այդ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ազատազրկման, որտե՞ղ էիք երբ Թագուհի Մանսուրյանին ու նրա ծնողներին կացնահարում էին․․․

Սրա՞նք են ձեր արժեքները, որոնք ներկայացնում եք, որպես ավանդականություն, ԴԱ ԻՄ ԱՎԱՆԱԴՈՒՅԹԸ ՉԷ, իմ ավանդույթը Մխիթար Գոշն է, իմ ավանդույթն ու պատմությունը 1918 թվականին ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ու ընտրության, ընտրվելու իրավունք ստացած, խորհրդարանում հենց կանանց ու երեխաների ձայնը բարձրացնող կին պատգամավորներն են, իմ ավանդույթը Դիանա Աբգարն է, Զապել Եսայանն է, սա է իմ ավանդույթը եւ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներն են մեր արժեքները, որի վրա դուք ամեն օր ձեր ոտքերն եք սրբում։

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, նորից եմ կրկնում, որեւէ մեկն իրավունք չունի խախտելու մարդու անօտարելի արժանապատվությունը, սա ներհասարակական հարաբերությունների հիմքն է եւ սրա խախտման որեւէ դեպք պետք է արժանանա համաչափ արձագանքի։

ԵՍ ՄԵՐԺՈՒՄ ԵՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՐԺՈՒՄ ԵՄ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ՄԵՐԺՈՒՄ ԵՄ ԱՌԱՆՑ ԲԱՅՑ-երի, մերժում ու դատապարտում եմ բռնությունը, համաչափորեն դատապարտում եմ, թե՛ վերբալ ու հոգեբանական, թե՛ ֆիզիկական բռնությունը, ես ԱՄԱՉՈՒՄ եմ եւ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ եմ խնդրում, որ մենք միշտ չէ, որ կարողացել ենք ապահովել ու պաշտպանել մեր քաղաքացիների արժանապատվությունը, ներողություն եմ խնդրում, որ թերացել ենք քաղաքական բանավեճը պահել բացառապես վերբբալ եւ քաղաքական հակասությունների, բացառապես երեւույթների ու ծրագրերի շուրջ բանավեճերի տիրույթում։
Gayana Abrahamyan
Ermenistan parlamentosu milletvekili

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir