KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Այդ դեպքում պարզվելու է, որ «Լաչինի միջանցք» հասկացություն չկա, դա Լեռնային Ղարաբաղի մեջ է

Այդ դեպքում պարզվելու է, որ «Լաչինի միջանցք» հասկացություն չկա, դա Լեռնային Ղարաբաղի մեջ է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
433 0

Lragir.am․Հայաստանը ԵԱՀԿ-ի անդամ է, ԵԱՀԿ շրջանակներում կան սահմանազատման հարցերով հայտնի ռեկոմենդացիաները, որը լուրջ փաստաթուղթ է, և սահմանազատման հարցում Հայաստանը պետք է առաջնորդվի միջազգային նորմերով։ Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

«Շատ ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունը դեմ չէ դելիմիտացիային, բայց այստեղ կան նրբություններ՝ ո՞ր քարտեզներով պետք է իրականացվի դա։ Եթե Հայաստանը դիմի միջազգային արբիտրաժային դատարան կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով այդ հարցը բարձրացնի, պարզ է՝ հարցը կլուծվի 1923-26 թվականի քարտեզներով։ Այդ դեպքում պարզվելու է, որ «Լաչինի միջանցք» հասկացություն չկա, դա Լեռնային Ղարաբաղի մեջ է, ուրեմն ոչ մի պրոբլեմ չկա, որ մեզ շանտաժ են անում, թե Լաչինի միջանցքը կփակեն։ Շատ ու շատ իբր վիճելի տեղեր ստեղծված են Սովետական միության ժամանակ՝ Ստալինի, Բերիայի ժամանակ։ Ոչ մի Գորիս-Կապան ճանապարհի խնդիր չկա, միջազգային նորմերի համաձայն՝ ամբողջ ճանապարհը Հայաստանի տարածքում է։ Դրա համար էլ մյուս կողմն ասում է՝ չէ, 1976 թվականի քարտեզներով»,- նշեց նա։

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան այսօր ուզում են մեկուսացնել Հարավային Կովկասը։ Եվ դա պաշտոնապես ձևակերպել են «3+3» ձևաչափով։ «Փորձ է արվում նեղ շրջանակներով լուծել միջազգային հարցերը, մինչդեռ Հայաստանը ԵԱՀԿ-ի անդամ է, Հարավային Կովկասի երկրները ԵԱՀԿ-ի անդամ են։ Ուրեմն, Հայաստանը կպայքարի, որ ԵԱՀԿ շրջանակներում անվտանգային հարցերը լուծվեն։ Մենք պետք է այդպես առաջ շարժվենք, դժվար է, Հայաստանի կառավարության վրա շատ լուրջ ճնշում կա առաջին հերթին Ռուսաստանի կողմից։ Բայց հենց դրա համար էլ կոչվում ենք անկախ պետություն, որ դիմենք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ և այնտեղ աշխատենք»,- հավելեց Ստեփան Գրիգորյանը։

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir