Şimdi yükleniyor

Ազա Բաբայան: Ռուս–ադրբեջանական հարաբերությունների մասին

 

1. Այո, այսօր առկա է լարվածություն՝ Եկատերինբուրգում տեղի ունեցած ձերբակալությունների և սպանության հետևանքով, որը վերածվել է դիվանագիտական սկանդալի։ Ձերբակալվածներն ու սպանվածները Ռուսաստանի քաղաքացիներ են, սակայն դա չի խանգարում Ադրբեջանի իշխանություններին՝ կոշտ տոնով խոսել Մոսկվայի հետ։ Պատկերացրեք, եթե նման բան տեղի ունենար ռուսաստանցի հայերի հետ։ Փաշինյանն ու իր թիմը պարզապես կասեին՝ «դե լավ, նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են», և թեման կփակվեր։
2. Սակայն այս լարվածությունը չի նշանակում, թե Բաքուն և Մոսկվան փոխելու են իրենց հարաբերությունների բնույթը։ Չեն փոխելու։ Բաքվի թիկունքում կանգնած է Անկարան, իսկ Անկարայի հետ հարաբերությունները փչացնելը Մոսկվան իրեն թույլ չի տա՝ գոնե տեսանելի ապագայում։ Ռուսաստանն ուղղակի չունի այդ հարաբերություններին այլընտրանք։ Ինչ էլ պատահի Մոսկվայի և Բաքվի միջև, վերջում միջամտելու է Բաքվի «մեծ եղբայրը», ու հարցերը կկարգավորվեն։
3. Իսկ երբ այդ հարցերը կարգավորվեն, կտուժենք մենք։ Որովհետև Հայաստանը Մոսկվայի համար հարմար «разменная монета» է։ Չունենք ոչ հենարան, ոչ սկզբունքային իշխանություն։ Մի գեղեցիկ օր Մոսկվան կարող է պարզապես ասել՝ «թող հայերն էլ Թուրանի մի մասը լինեն»։ Ի վերջո, հարցերը մի ձևով պետք է լուծվեն։
4. Կասեք՝ բա Իրանի՞ հետ սահմանը։ Պատկերացնո՞ւմ եք՝ Թեհրանում որքան են հոգնել մեզնից ու մեր անատամ ներկայությունից տարածաշրջանում։ «Թեհրան–Բաքու–Անկարա» սխեման աշխատում է նույն տրամաբանությամբ, ինչ «Մոսկվա–Բաքու–Անկարա»-ն։ Ալիևը դա հիանալի հասկանում է, և հենց դրա համար էլ իրեն թույլ է տալիս պահել խուլիգան պատանու նման թե՛ Մոսկվայի, թե՛ Թեհրանի նկատմամբ։
5. Ռուսական մամուլը վաղուց արդեն գրում է, որ Հայաստանը Մոսկվայի համար դարձել է բեռ (բալաստ), և եթե այդ բեռը խանգարում է Ադրբեջանի, առավել ևս՝ Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա ժամանակն է նրանից ազատվել։
6. Էրդողանն այս ամենին նայում է և հանգիստ ձայնով ասում է Պուտինին՝ «Մի խանգարիր ինձ, ես կլուծեմ հայերի հարցերը»։ Ի դեպ՝ նույնը ասում է նաև Փաշինյանը՝ «Մի խանգարեք մեզ, մենք մեր հարցերը Թուրքիայի հետ կլուծենք»։

Մի մխիթարվեք՝ Մոսկվայի և Բաքվի միջև առաջացած հերթական ճեղքը, ինչպես միշտ, լուծվելու է մեր հաշվին։ Քանի որ մենք հարմար փոխանակման արժույթ ենք՝ երկու կողմերի համար էլ։

Չեմ զարմանա, եթե առաջիկայում ռուսական կողմը հայտարարի, որ դեմ չէ Զանգեզուրի միջանցքի բացմանը՝ Բաքվի պայմաններով և առանց ռուս սահմանապահների։ Դա էլ կլինի Եկատերինբուրգի ադրբեջանական ծագմամբ քրեական խմբի շուրջ սկանդալի «լուծման» գինը։

Եվ ՝ այս ամենում Մոսկվան չէ «մեղավոր է»։
Այս ամենում մեղավոր է մեր իշխանությունների սարսափելի մասշտաբների հասնող հիմարությունը։

Սրանից եզրակացություն մի արեք, թե Մոսկվան այլևս մեր դաշնակիցը չէ և պետք է «Եվրոպայի պոչը բռնենք»։ Եվրոպայի պոչը մեզ համար մողեսի պոչի նման է՝ հենց բռնում ես՝ պոկվում է։ Մակրոնը վկա։

Share this content:

Yorum gönder