Türkiyə bu seçkilərə hazırlaşa bilmədi”

Эксперты прогнозируют победу Эрдогана на президентских выборах в Турции

Beşinci Nesil Uçaklara üzerine : F 35 – Su 57 (Birinci Bölüm)

Güney Kore Cumhurbaşkanı Moon’un Rusya Ziyareti

40 տարի առաջ այս օրը լողորդ Շավարշ Կարապետյանն իրագործեց իր կյանքի մեծագույն սխրանքը. Комсомольская Правда-ի անդրադարձը (լուսանկարներ)

Ermenistan 16 Eylül 2016
794

Քառասուն տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 16-ին, հայ տիտղոսակիր լողորդ, ջրասուզալող մարզաձևում 11 անգամ աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ աշխարհի չեմպիոն, 13 անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, փրկելով Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի տասնյակ անօգնական ուղևորների, իրագործեց իր կյանքի, թերևս, մեծագույն և ամենագնահատելի սխրանքը, ինչին անդրադարձել է Комсомольская Правда թերթը:

1976թ. սեպտեմբերի 16-ին 23-ամյա մարզիկը սովորականի պես մարզվում էր՝ վազելով Երևանյան լճի կողքով: Հենց այդ պահին ջուրն է ընկնում 15 համարի տրոլեյբուսը՝ արագորեն խորասուզվելով ջրի մեջ ու 92 ուղևորներին գցելով ջրի «թակարդը»:

Շավարշն առանց 1 վայրկյան անգամ վարանելու իր եղբոր՝ Կամոյի հետ նետվել է ջուրը՝ ցանկանալով փրկել մարդկանց:

«Ես համաշխարհային մակարդակի լողորդ եմ, ու այդ պահին իմ մասին մտածելու ժամանակ չունեի: Մտածում էի միայն ջրի տակ հայտնվածների մասին»,-ավելի ուշ իր արարքը մեկնաբանել է հերոսը:

Աղբյուրը նկատում է, որ սարսափելի միջադեպի ժամանակ Շավարշի հայտնության փաստն ուղղակի հրաշք էր: Ավելի ուշ բժիշկները խոստովանել են, որ այդքան անգամ սառը ջրի մեջ նետվել ու այդքան մարդու փրկել կարող էր միայն իսկական չեմպիոնը:

Խոսելով իր կողմից փրկվածների մասին՝ Շավարշն ասել է. «Հերթական անգամ խորասուզվելուց հետո ես ջրից դուրս հանեցի տրոլեյբուսի նստատեղի բարձը: Փաստորեն, այնքան հյուծված ու հոգնած եմ եղել, որ չեմ էլ զգացել, որ դա մարդ չէ: Հետո ես դեռ շատ երկար էի երազումս այդ բարձը տեսնում. չէ՞ որ կարող էի դրա փոխարեն ևս մի մարդկային կյանք փրկել»:

Image result for Шаварш Карапетян, вытащивший 46 человек из упавшего в воду троллейбуса:

Աղբյուրը նկատում է, որ լողորդի սխրանքի մասին հայտնի է դարձել միայն 6 տարի անց: Նրա գործած հերոսությունը չի լուսաբանվել, որպեսզի մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, թե տրոլեյբուսի ուղևորները փրկվել են «փրկարարների իրագործած բարդագույն աշխատանքի շնորհիվ»:

Комсомольская Правда-ի անդրադարձի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ այստեղ.

Yorumlar