KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Սերժ Սարգսյանի որոշումը ՀՀԿ-ում. ճակատագրական իրավիճակ

Սերժ Սարգսյանի որոշումը ՀՀԿ-ում. ճակատագրական իրավիճակ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
380 0


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրաժարվել են պատասխանել ՀՀԿ վերաբերյալ լրագրողների հարցերին:
Գեներալ Մանվելն էլ, որը 2015-ի փետրվարին ՀՀԿ նիստում «չագուճը» տալիս էր Սերժ Սարգսյանի ձեռքը ընդդեմ Գագիկ Ծառուկյանի, Ծիծեռնակաբերդում հայտարարել է, որ ինքը երկրապահ է եւ ընդամենը այդ քվոտայով է ՀՀԿ խմբակցությունում:
Կուսակցության խոսնակը միայն հայտարարել է, որ ՀՀԿ-ն կա ու կլինի: Հետաքրքիր է, որ Էդուարդ Շարմազամովը չի խոսել ՀՀԿ մեծամասնություն լինելու, կամ իշխանությունը Մելիք-Ադամյանով անցնելու մասին:
Մյուս կողմից, դա իհարկե կլիներ չափազանց անպատեհ եւ իրավիճակին անհամարժեք: Բայց խնդիրը ՀՀԿ համար լոկ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնից հրաժարականը կամ իշխանությունից զրկվելու հեռանկարը չէ: Բանն այն է, որ ՀՀԿ համար խնդիրը բառի բուն իմաստով քաղաքականության մեջ մնալ-չմնալն է:
Փաշինյանը հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու հարցը: Խնդիրը սակայն այն է, թե ՀՀԿ-ի մասնակցության դեպքում ինչպես են ապահովվելու արտահերթ ընտրության անցկացման օրինականության հետ կապված խնդիրները, երբ հստակ ու աներկբա վերահսկվի ոչ միայն ընտրատեղամասը, այլ նաեւ այն հատվածներն ու ժամանակահատվածը, որտեղ Հայաստանում իրականացվում է «անաղմուկ ընտրության» տեխնոլոգիան կամ Երեւանի քաղաքապետարանի ընտրությունից հայտնի դարձած «զիբիլիքս» անունը ստացած երեւույթը:
Բանն այն է, որ եթե կասեցվում է ընտրության ընթացքում «ռեյտինգային դրամաշնորհությունը», եթե կասեցվում է թաղային եւ քրեական գործոնը, ՀՀԿ-ն կարող է հայտնվել ընդհուպ անցողիկ շեմը հաղթահարելու խնդրի առաջ:
Կհաջողվի՞ ապահովել ընտրական այդպիսի միջավայր, թե ոչ: Դա իհարկե հարց է, որը պետք է լինի շարժման հաջորդ քայլը, այլապես արդեն արված քայլերը «կընկնեն ջուրը»:
Ըստ այդմ, Հանրապետական կուսակցության համար իրերի այդ դասավորության դեպքում առաջանում է ընդհանրապես խորհրդարան չմտնելու խնդիրը: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կամ պետք է հասնի նրան, որ ապահովվի «ավանդական ռեսուրսների» կենսագործունեությունը, գոնե խորհրդարան մտնելու համար, կամ պետք է գնա կուսակցության արմատական վերափոխումների եւ հասցնի հանրությանը ներկայանալ այսպես ասած «ինքնամաքրված» կամ «նոր ոգով»:
ՀՀԿ ներկայիս մեծամասնության, հատկապես օդիոզ շերտի համար ներկայում իրապես կանգնել է «նոր ոգու» ուրվականը, որը մինչ այդ թվում էր զուտ քարոզչական հերթական հնարքը:
Վերափոխման հրամայականը ենթադրում է, որ Սարգսյանը պետք է հնարավոր արտահերթ ընտրությանն ընդառաջ թողնի նաեւ ՀՀԿ նախագահի պաշտոնը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir