KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ռուսական «հոգատարության» դառնությունը և եվրոպական փողի «քաղցրությունը»

Ռուսական «հոգատարության» դառնությունը և եվրոպական փողի «քաղցրությունը»

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
489 0

Դատելով այն ազդակներից, որ ստանում ենք Կրեմլին մոտ կանգնած փորձագիտական շրջանակներից` Մոսկվան այս անգամ չի խոչընդոտի ԵՄ-ի և Հայաստանի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Չնայած դեռ մի քանի ամիս ժամանակ կա, ու որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե ինչպիսի մակընթացություններ կունենա ռուսական քաղաքականությունը:

Սակայն ավելի հետաքրքիր է այն մոտիվացիան, որով Կրեմլին մոտ կանգնած փորձագետները հիմնավորում են Մոսկվայի լոյալությունը նոր համաձայնագրի հանդեպ: Օրինակ՝ «Ռեգնումի» սյունակագիր Ստանիսլավ Տարասովն ասում է, որ 2013-ին Մոսկվան ընդդիմացել է Հայաստանի եվրաասոցացմանը, որովհետև Հայաստանն իր սուվերենության մի մասը տալիս էր Եվրամիությանը: Կատարյալ անհեթեթություն է կամ փաստերի մանիպուլյացիա, որովհետև ստացվում է, որ Հայաստանը մինչև սեպտեմբերի 3-ն իր կամքով գնում էր մի տեղ, որտեղ կորցնում էր իր անկախությունը և դրա արժեքը հասկացավ միայն ռուսական պարտադրանքից հետո: Եթե Տարասովի ասածը ենթարկվում է տրամաբանության, ապա Հայաստանի իշխանությունն անմեղսունակ է:

Սակայն տվյալ պարագայում, գործ ունենք ռուսական քարոզչական մանիպուլյացիայի հետ: Տարասովի ասածը պետք է ընթերցել ճիշտ հակառակ տրամաբանությամբ` ասոցացումը լիարժեք հնարավորություն էր տալիս, որպեսզի Հայաստանն ազատվի ռուսական կախվածությունից, իսկ նոր համաձայնագիրը, ըստ էության, ավելի շատ շանս է ոչ թե երկրի, այլ նրա եվրասիականացված իշխանության համար: Իհարկե, կարող էր ամեն բան այլ կերպ լինել, եթե ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կնքման հարցում` որպես շահագրգիռ կողմ պահանջատեր հանդես գային նաև մեր ընդդիմությունը և հասարակությունը: Բայց նրանք այս հարցում բացակա են ու եվրոպացիների հետ ակտիվ բանակցում, շփվում են միայն իշխանությունները: Վերջիններիս վարքագիծը ոչ միայն միակ ադեկվատն է դառնում, այլ նրանք, ըստ էության, դառնում են եվրոպացիների միակ գործընկերները Հայաստանում:

Մյուս կողմից` Հայաստանի իշխանություններն իրենց բնույթով եվրասիական են, և եթե նույնիսկ բանակցեն ու ԵՄ-ի հետ ստորագրեն իդեալական մի փաստաթուղթ, այն չի աշխատելու: Եթե չկա պահանջատեր հասարակություն, հանրային տրամադրությունների տրանսլյատոր քաղաքական ուժ, ապա իշխանությունները հերթական անգամ իմիտացնելու են գործընթացը:

Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին Եվրոպայից փող ու լոյալություն է պետք: Այս համաձայնագրով նրանք կստանան իրենց ուզածը, հասարակությունը դարձյալ կկանգնի «կոտրած տաշտակի» առաջ, որովհետև չի ձևակերպել որևէ պատվեր, նշաձող:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir