KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. «Ոտքի´, Հայաստանը» քաղաքացիական անհնազանդության ակցիաներ է սկսելու

«Ոտքի´, Հայաստանը» քաղաքացիական անհնազանդության ակցիաներ է սկսելու

Hasan Oktay Hasan Oktay - - 4 dk okuma süresi
442 0

«Դավիթ Հովհաննիսյանին եւ Անդրիաս Ղուկասյանին ներկայացված մեղադրանքները շինծու են: Այս մասին հայտարարություն է տարածել «Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանն արդեն ավելի քան 50 օր կալանքի տակ են:

Հիշեցնենք, որ Դավիթ Հովանիսյանին շինծու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Նա հուլիսի 30-ին տանից բերման է ենթարկվել Քննչական կոմիտե, որտեղ եւ ձարբակալվել է: Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանի խոսքով` իր պաշտպանյալի դեմ ցուցմունք են տվել 2 ոստիկան:

2013թ. նախագահական ընտրություններին որպես ՀՀ նախագահի թեկնածու մասնակցած եւ ՀՀ սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկած Անդրիաս Ղուկասյանին շինծու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը: Անդրիաս Ղուկասյանը բերման է ենթարկվել հուլիսի լույս 30-ի գիշերը իր տան դիմացից` Սարի Թաղի ոստիկանական հարձակման հետեւանքով վիրավոր վիճակում տաքսուց իջնելիս:

Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թվականի մարտի մեկի դեպքերի կապակցությամբ ԵԽ խորհրդարանական վեհաժողովն իր 1609 եւ1670 բանաձեւերով խիստ դատապարտել է նման պրակտիկան եւ, մասնավորապես, վերջին բանաձեւում նշվել է. «Այն անձանց նկատմամբ հարուցված գործերը, ովքեր հիմնականում մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, պետք է կարճվեն, բացառությամբ, երբ առկա են հիմնավոր ապացույցներ առ այն, որ մեղադրյալներն անձնապես կատարել են բռնի գործողություններ կամ հրամայել, դրդել կամ օժանդակել են դրանց կատարմանը …. ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես մեկ ոստիկանական ցուցմունքի վրա` առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»։

Ակնհայտ է, որ չկա որեւէ ապացույց, ինչպես Դավիթ Հովհաննիսյանի, այնպես էլ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ, եւ նրանց կալանքի տակ պահելը հակաօրինական եւ կամայական է: Արդեն 2 անգամ դատարանը մերժել է նրանց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, առանց որեւէ հիմնավորման:

«Ոտքի´, Հայաստան» քաղաքացիական շարժմումը` ի դեմս Անդրիաս Ղուկասյանի եւ Դավիթ Հովհաննիսյանի, հայտնի է անզիջում, սկզբունքային դիրքորոշմամբ ու սուր քննադատությամբ` գործող փաստացի իշխանությունների հասցեին: Նրանց նկատմամբ բազմիցս ճնշումներ են բանեցվել եւ Սարի Թաղի դեպքերը հարմար առիթ էին նրանց մեկուսացնելու ակտիվ պայքարից, քանի որ իրենք իրենց փաստարկված ու քաղաքական հայտարարություններով ռեալ վտանգ էին ներկայացնում ապօրինի իշխանությունների համար:

«Ոտքի´, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը դատապարտում է ՀՀ փաստացի իշխանության եւ իր կամակատար օրինապահ մարմինների կողմից նման ապօրինությունները եւ կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներ Դավիթ Հովհաննիսյանին եւ Անդրիաս Ղուկասյանին, որոնց կալանքի տակ մնալը օրեցօր մեծացնում է այն ցասումի ալիքը, որն առաջացել է հասարակության մոտ, մասնավորապես հուլիսի 17-ից հետո ոստիկանական բազմաթիվ հակաօրինական գործողությունների, ապօրինությունների եւ քաղաքական հետապնդումների հետեւանքով:

Եթե իշխանությունները չանսան այս հորդորին, «Ոտքի´, Հայաստան» քաղաքացիական շարժումը սկսելու է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիական անհնազանդության ակցիաներ»:- գրում է հայկական թերթը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir