KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հայաստանի եվրոպական սկանդալը. Ինչ կամ ով կա հետեւում

Հայաստանի եվրոպական սկանդալը. Ինչ կամ ով կա հետեւում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 7 dk okuma süresi
473 0

Փաստինֆոն հայտնում է, որ Հայաստանում ԵՄ դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանին առաջադրվել է մեղադրանք՝ ծրագրերի համար հատկացվող փողի հափշտակության համար: Խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է: Ըստ գործակալության տեղեկության, Մարինե Պապյանի բանկային պահոցից հայտնաբերվել է ահռելի քանակի փող եւ ոսկեղեն:
Հայաստանում եվրոպական դրամաշնորհների աղմկոտ պատմությունը կարծես թե թափ է հավաքում: Իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել դրամաշնորհային ծրագրերին առնչություն ունեցող գրեթե տասնյակ պաշտոնյաներ, կան ձերբակալվածներ:
Օրերս այդ կապակցությամբ հայտարարություն տարածեց Երեւանում ԵՄ պատվիրակությունը, հայտարարելով, որ ավելի վաղ դիմել են Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակ ու հայտնել Հայաստանում եվրոպական դրամաշնորհային ծրագրերի հնարավոր խախտումների մասին: Խարդախության դեմ պայքարի գրասենյակն էլ հայտնել է այդ մասին Հայաստանի իշխանությանը: ԵՄ երեւանյան պատվիրակությունը հայտնում է, որ պատրաստակամ է աջակցել Հայաստանի իշխանությանը գործերի անաչառ քննության եւ ընդհանրապես ԵՄ դրամաշնորհային ծրագրերում օրինականության հետ ցանկացած խնդրի բացահայտման հարցում:
Փաստացի, Երեւանում ԵՄ գրասենյակը հայտարարեց, որ հենց ինքն է առաջին հերթին եղել գործի նախաձեռնողը:
Եվրամիության պատվիրակության արձագանքը լիովին հասկանալի է. սկանդալը հարվածում է Հայաստանում ԵՄ հեղինակությանը: Հատկապես, երբ Եվրամիության դիվանագետները հանդես են գալիս Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի կոչերով, կոռուպցիան համարելով ազգային անվտանգության սպառնալիք:
Պարզվում է, որ կոռուպցիան նաեւ եվրոպական միության հայաստանյան ծրագրերի մաս է, ընդ որում շոշափելի մաս, համենայն դեպս դատելով առկա գործի նյութերից, որոնք իհարկե դեռեւս չեն հաստատված դատարանում, եւ բոլոր կասկածյալները գտնվում են անմեղության կանխավարկածի ենթակայության ներքո:
Կա տեսակետ, որ այդ ամենը ՊԱԿ «ձեռքի գործն» է, որն ազդեցիկ է ընդհուպ Եվրամիության պաշտոնյաներին կաշառելու մասով եւ կաշառել, կոռուպցիոն սխեմայի մեջ է ներքաշել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության աշխատակիցների, ավելի շուտ ԵՄ պատվիրակություն «ներդրել» հայաստանցի իր «գործակալներին», հետագայում այդ կառույցը վերահսկելու եւ վարկաբեկելու նպատակով:
Առաջին հայացքից թվում է «դավադրության տեսություն», որովհետեւ ի վերջո ստացվում է, որ ԵՄ այդ «ներդրվող» աշխատակիցները «մահապարտներ» են, որոնք իքս պահին պետք է ձերբակալվեն, մեղադրվեն եւ հնարավոր է ազատազրկվեն, եւ այդ ամենը ԵՄ-ն ու Եվրոպան Հայաստանում վարկաբեկելու համար:
Մյուս կողմից, «ներդրումն» ի վերջո չի իրականացվում կոնկրետ աշխատակիցներին որոշակի հեռանկարով ծրագրավորելով, նրանց հետ այդ ամենը համաձայնեցնելով: Նրանք կարող են պարզապես ընտրվել եւ ակամա ուղղորդվել, անկասկած կա այդ ամենի տեխնոլոգիան:
Միեւնույն ժամանակ, այդ բարդ «տեսություններից» դուրս, կա «հայկական մտածողության» կամ «միջավայրի» տասնամյակներով ձեւավորված սինդրոմը, որտեղ բոլորը հակված են «կողմնակի եկամտի»՝ անգամ բարձր աշխատավարձի եւ հարմարավետ ու բարձրակարգ աշխատանքի դեպքում:
Բավական է վերահսկողության եւ աչալրջության բացակայություն, եւ Հայաստանի ցանկացած՝ անգամ ամենաարդիական, ամենաեվրոպական աշխատանքային շրջանակը կվերածվի սովորական հայաստանյան կոռուպցիոն համակարգի մի օղակի, որն էլ քաղաքական եւ անգամ աշխարհաքաղաքական շահառուների առկայության պարագայում ավելի ու ավելի կինտերգրվի այդ համակարգ՝ թե Հայաստանի իշխանության, թե օրինակ Հայաստանի վրա ազդեցությունը պահել ձգտող ու եվրաինտեգրացիայի ուղղությունը «մարգինալության» սահմանում պահել ձգտող Ռուսաստանի տեսքով:
Դրան ավելանում է բյուրոկրատական գործոնն անմիջապես հենց այդ կառույցներում, որն անխուսափելի է այդպիսի ցանկացած դեպքում՝ լինի խոսքը խորհրդա-ռուսական, թե արեւմտյան համակարգի մասին: Եվրոպական բյուրոկրատիայի հանգամանքը տարիներ ի վեր հենց բազմաթիվ եվրոպացիների բարձրաձայնած խնդիրն է: Ընդհանրապես, բյուրոկրատիան հոգեբանական հիմք ունեցող երեւույթ է, որը հատուկ է հանրային ռեսուրսներ տնօրինող պաշտոնական համակարգերին:
Այդ համակարգերը որոշակի աստիճանում ունենում են մոտիվացվածության շոշափելի պակաս, նախաձեռնողականության, կրեատիվության հետ կապված էական խնդիրներ: Հոգեբանական այդ հանգամանքը միանգամայն հատուկ կարող է լինել նաեւ Հայաստանում գործող միջազգային, այդ թվում եվրոպական կառույցների դեպքում, որոնցում ներգրավված եվրոպացի կամ տեղացի պաշտոնյաներն ամենեւին ոչ «խարդախ» մղումներով, այլ պարզապես շահագրգռված չեն որեւէ բան փոխել կառույցների աշխատանքում, մոտիվացված չեն կատարել ավելորդ աշխատանք կամ ջանք, խառնվել արդեն որոշակի ինքնահոսով ընթացող գործերի փոփոխությանը:
Ահա այդ հանգամանքն էլ գումարվելով կոռուպցիոն ռիսկերին, առաջացնում է լճացած կամ ճահճացող մի վիճակ:
Հայաստանում ծախսվել են հարյուրավոր միլիոններ, բայց պարզ չէ, թե դրանք առավելապես քաղաքացիական բյուրոկրատիայի ձեւավորումից բացի ինչ խորքային էֆեկտ են ունեցել Հայաստանում եվրաինտեգրացիայի վերաբերյալ հանրային կայուն, խորքային պատկերացումներ ձեւակերպելու եւ այդպիսով հանրային կարծիք ձեւավորելու հարցում:
Եթե անգամ որեւէ մեկը փորձել է վարկաբեկել ԵՄ-ն դիտավորյալ, հարց է առաջանում՝ իսկ արդյոք ԵՄ պատվիրակությունը Հայաստանում անցնող տարիների ընթացքում բավականաչափ աչալուրջ եւ սթափ է գտնվել հնարավոր ռիսկերը գնահատելու եւ կանխարգելիչ քայլերի համար:
Ինչպե՞ս են աշխատել պատվիրակության տարբեր ղեկավարները, որոնք նախորդել են ներկայիս ղեկավար Սվիտալսկուն: Նրա ղեկավարությամբ ԵՄ պատվիրակությունը միանգամայն համարժեք արձագանքեց իրավիճակին՝ վերը նշված հայտարարության տեսքով:
Արդյոք իրավիճակը զերծ չէր մնա աղմկոտ զարգացումից, եթե ԵՄ պատվիրակությունը նախորդ տարիներին ղեկավարած անձինք ձեռնարկեին անհրաժեշտ քայլերը հնարավոր խարդախությունների կանխարգելման ուղղությամբ եւ թույլ չտային խնդրի խորացումը աղմկոտ բացահայտումների աստիճան:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir