KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Թրամփի երկրորդ հարվածը Ռուսաստանին Սիրիայում

Թրամփի երկրորդ հարվածը Ռուսաստանին Սիրիայում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
379 0

Հունիսի 18-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիան խփել է Սիրիայի կառավարական զորքերի Սու-22 ինքնաթիռը:
Ռուսաստանը դադարեցնում է ԱՄՆ հետ համագործակցությունը Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագրի շրջանակում: Այս մասին նշված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունում:
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի երկնքում՝ Եփրատից արեւմուտք, միջազգային կոալիցիայի ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը վերահսկողության են վերցվելու Ռուսաստանի ՀՕՊ կողմից: Ռուսաստանն այս քայլին է գնացել սիրիական Սու-22 ռմբակոծիչի ոչնչացումից հետո:
Պաշտպանության նախարարությունում նշել են, որ ԱՄՆ ավիացիայի ռազմական գործողությունները «ՄԱԿ անդամ պետության օրինական զինված ուժերի դեմ» ռազմական ագրեսիա է Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերի՝ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում գտնվող նավերից այս շաբաթ հերթական հրթիռները կարձակվեն: Նշված է, որ ՌԴ ռազմածովային ուժերը հունիսի 18-ից 30-ը զորավարժություններ են անցկացնելու:
Եթե ԱՄՆ հարձակումները Սիրիայի ռազմաօդային ուժերի վրա շարունակվեն, սիրիական ՀՕՊ-ը պատասխան հարվածներ կհասցնի ամերիկյան ինքնաթիռներին, այդ թվում՝ С-300-ից, հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունների խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
2017 թվականի ապրիլի 7-ին կոալիցիոն ուժերը հարված էին հասցրել Սիրիայի Շայրաթ օդանավակայանին, որտեղ տեղակայված էին ռուսական ինքնաթիռներ: Այդ հարվածից հետո Ռուսաստանը համարժեք պատասխան չի տվել, սակայն հայտարարվել էր, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման հույսեր չեն մնացել:
Հունիսի 18-ի հարվածից հետո այդ հույսերն ամբողջությամբ մարել են: Ռուսաստանի արձագանքը վկայում է, որ Մոսկվան պատրաստ է սրացման գնալ:
Սպիտակ տունը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պաշտպանել Սիրիայի դաշնակից ուժերին: Սպիտակ տան մամուլի քարտուղար Շեն Սփայսերը, այդուհանդերձ, ընդգծել է, որ Մոսկվայի հետ տեղեկատվության փոխանակումը պետք է շարունակվի:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir