KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ես թքած ունեմ, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիրներ ունի. Յանա Եգորյան

Ես թքած ունեմ, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիրներ ունի. Յանա Եգորյան

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
464 0

Ես թքած ունեմ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիրներ ունի։ «Экспресс-газета»-ին երեկ տված հարցազրույցում նման հայտարարություն է արել հայկական ծագումով ռուսաստանցի հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը, որը Ռիո-2016-ի Ռուսաստանի կրկնակի օլիմպիական չեմպիոն է։

«Մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ մարդիկ վարժվել են հոտի բնազդին։ Ես դեպքեր գիտեմ, որ երկու երկրների սուսերամարտիկները երկար տարիներ ընկերություն են արել, իսկ հիմա ատում են իրար։ Դա հիմարություն է։ Ամեն ինչ վերեւներում որոշում են քաղաքական գործիչները, իսկ ներքեւներում՝ շարքային քաղաքացիները դրանից տուժում են։ Սակայն ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր կարծիքն ունենա։ Օրինակ, ես ազգությամբ հայ եմ։ Այնպես է ստացվել, որ ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ադրբեջանից, եւ ես թքած ունեմ, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիր ունի բարձր մակարդակներում։ Ում հետ ուզում եմ, նրա հետ էլ ընկերություն եմ անելու»,- նշել է Յանա Եգորյանը։

Նշենք, որ սուսերամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ադրբեջանցի է՝ Իլգար Մամեդովը։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir