KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Անշարժ գույքի շուկայում նոր միտումներ են ի հայտ եկել

Անշարժ գույքի շուկայում նոր միտումներ են ի հայտ եկել

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
523 0

Երևանում մեկ տարվա ընթացքում բնակարանների գների էական էժանացում է նկատվել: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկության համաձայն՝ Երևանում միայն Կենտրոն վարչական շրջանում են բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարանները թանկացել, մյուս վարչական շրջաններում մեկ քմ հաշվով գների նվազում է նկատվել:
Եթե նախորդ տարվա մայիս ամսին Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ շուկայական գինը 428 հազար դրամ էր, ապա այս տարվա մայիսին կազմել է 450 հազար դրամ: Իսկ մյուս վարչական շրջաններում այլ պատկեր է: Արաբկիր վաչական շրջանում այդ գինը նախորդ տարվա մայիսին կազմել է 357 հազար, այս տարվա մայիսին՝ 340 հազար, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախորդ տարվա մայիսին՝ 283 100, այս տարվա մայիսին՝ 268 հազար, Նոր-Նորք վարչական շրջանում նախորդ տարվա մայիսին 254 150, այս տարվա մայիսին՝ 230, Ավան վարչական շրջանում՝ նախորդ տարվա մայիսին՝ 261 500, այս տարվա մայիսին՝ 247 600, Էրեբունի վարչական շրջանում՝ նախորդ տարվա մայիսին՝ 252 300, այս տարվա մայիսին՝ 237 հազար, Շենգավիթ վարչական շրջանում՝ նախորդ տարվա մայիսին՝ 257 600, այս տարվա նույն ամսին՝ 240 հազար, Դավթաշեն վարչական շրջանում՝ նախորդ տարվա մայիսին՝ 276 650, այս տարվա նույն ամսին՝ 250 հազար դրամ:
Երևանում բնակելի տների մեկ քմ արժեքը նույնպես մեկ տարվա կտրվածքով նվազում է արձանագրել: Մարզերում ևս մեծամասամբ բնակարանների գները էժանացել են:
Թիվ 1 անշարժ գույքի գործակալության տնօրեն Համազասպ Հարությունյանը Lragir.am-ի հետ զրույցում մանրամասնեց անշարժ գույքի շուկայի միտումները: Նրա խոսքով՝ պահանջարկի նվազմամբ է պայմանավորված գների իջեցումը: Անշարժ գույքի շուկայի զարգացումները, մասնագետի խոսքով, նույնն են, պարզապես ռեալ վաճառվող բնակարաններն են էժան:
«Գնի նվազումն այն պատճառով է, որ պահանջարկն է քիչ: Պահանջողն էլ կոնկրետ գնով է պահանջում, հաճախորդն այսօր ընտրություն է կատարում՝ միայն գնին ուշադրություն դարձնելով: Շատ քիչ դեպքեր են լինում, որ որակն ու բնակարանի վիճակը կամ տեղանքն է իրենց հետաքրքրում: Հաճախորդը սպասում է, համբերատար է լինում, մինչ իր ուզած գնով տուն կգտնի: Նա չի զանգում ասում՝ ինձ Զեյթունում կամ Կենտրոնում մեկ սենյակ է պետք, չէ, ինքը շեշտում է իր գրպանի պարունակությունը: Բնակարանի տիրոջն էլ մենք և մյուսները զանգում ասում ենք՝ ձեր առաջարկած 45 հազար դոլարանոց տունը հիմա 40 հազար դոլարով են ուզում: Մեկ-երկու, մարդը գինն իջեցնում է», ասաց Համազասպ Հարությունյանը:
Հարցին, թե ինչո՞ւ են բնակարան գնողները սակարկում, որպեսզի գինն իջեցվի, գումար չունե՞ն, թե՞ այլ պատճառ կա, մեր զրուցակիցը պատասխանեց, որ պարզապես մարդիկ լավ գիտեն՝ եթե համբերատար լինեն՝ մի քանի ամսվա ընթացքում իրենց ուզած գնով իրենց ուզած վայրում բնակարան կգտնեն, քանի որ կան շտապ վաճառք անողներ:
Մասնագետի խոսքով՝ այնպես չէ, որ բնակարանների վաճառք չկա այսօր, բայց առաջարկն ավելի մեծ է, քան պահանջարկը: Առաջարկի համեմատ վաճառքի ծավալը շատ քիչ է: Անգամ առաջարկներ կան, որոնք դադարեցվել են, քանի որ իրենց պահանջած գինը տվող չկա:
Հայաստանում բնակարանների վաճառքի ծավալների նվազման վրա բացասական է ազդում նաև այն, որ հիպոթեքային վարկ ձևակերպելը շատ բարդ է: Մասնագետի խոսքով՝ մարդկանց օրինական գրացված աշխատավարձերը ցածր են, իսկ բանկերը հիմք չեն ընդունում «սև» աշխատավարձի մասին տեղեկանքները: Այդ պատճառով շատերը չեն կարողանում բնակարան գնել:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir