Dünya Türklüğü İran’ı emperyalizme teslim etmeyecek çünkü İran Türklerindir!

Putin Trump görüşmesi hakkında

Irak büyük ve tehlikeli olaylara gebe mi

TRAMPLA PUTİNİN GÖRÜŞÜNDƏN HANSI NƏTİCƏ ÇIXDI?

Քրիստինե Ասատրյան. «Հասկացել եմ, որ լեգիտիմ կառավարության մաս լինելը խնդիր չէ»

Ermenistan 18 Haziran 2018
36

Քրիստինե Ասատրյանը վարչապետի որոշմամբ 2018 թվականի հունիսի 6-ին նշանակվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ եւ կազմակերպում է աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության կողմից իրականացվող պետական քաղաքականության եւ ծրագրերի մշակման աշխատանքները: Նորանշանակ փոխնախարարն ընդամենը մեկ շաբաթ է, ինչ ստանձնել է պաշտոնը, սակայն սիրով համաձայնեց ճանաչողական բնույթի զրույց ունենալ մեր հետ: -Առաջարկը ստանալով՝ երկա՞ր եք մտածել ընդունել-չընդունելու մասին, թե՞ անմիջապես համաձայնել եք: -Մոտ երկու շաբաթ մտածել եմ: Իմ ակտիվ, նաեւ սպորտային կենսակերպը, ազատ գրաֆիկով աշխատող մարդու գրաֆիկը, որն իր աշխատանքային գործունեության վերջին հինգ տարին նվիրել է ոչ ֆորմալ կրթությանը, երիտասարդներին մի փոքր այլ աշխատելաոճով, բավականին տարբերվում է պետական համակարգի աշխատանքային ռեժիմից: Բայց ոգեւորությունն այնքան մեծ էր, որ համաձայնեցի՝ անկախ նրանից, թե պլաններ ունեի՞ քաղաքականության մեջ մտնելու, քաղաքականությամբ զբաղվելու: Համաձայնեցի, որովհետեւ նոր կառավարության տեսլականը, մարդիկ, ովքեր եկել են իշխանության, լեգիտիմ են, եւ ինձ համար խնդիր չէր այդ ամենի մասը լինելը: Վերլուծել եմ, կշռադատել բոլոր ռիսկերը, դրական եւ բացասական կողմերը: Ու հասկացել եմ, որ իմ փորձը կարող եմ ներդնել այս դաշտն ավելի բարելավելու եւ երիտասարդական խնդիրներին ավելի մեծ կարեւորություն տալու գործում: -Ընտանիքի անդամները համաձա՞յն են եղել: Ձեր ամուսինը համաձայնե՞լ է ընտանեկան հոգսերի ձեւի ու չափաբաժնի մի մասն իր վրա վերցնել: -Մենք ցանկացած հարց քննարկում ենք, այսպես ասած, ընտանեկան խորհրդում: Եվ ինձ առաջինը խորհուրդ տվողն ամուսինս է: Որոշումը միասին ենք կայացրել: Մինչեւ սա էլ մենք ընտանեկան հոգսը հավասարապես կիսում էինք: Հիմա, այո, նրա հոգսերը մի փոքր կավելանան: -Ասացիք, որ բավականին ակտիվ եք ու սպորտային: Ի՞նչը նկատի ունեք: -Զբաղվել եմ քորֆբոլով, վոլեյբոլով: Հիմա մարզասրահ եմ հաճախում, լողի եմ գնում: Փորձում եմ ապրել առողջ ապրելակերպով: Որպես մարզասեր, հետեւում եմ, թե օլիմպիական խաղերին, թե աշխարհի, Եվրոպայի առաջնություններին ու հպարտություն, երջանկություն եմ ապրում մեր մարզիկների հաղթանակներով: Ամուսինս ժամանակին զբաղվել է ֆուտբոլով: Մեր վեց տարեկան տղային ուզում ենք լողի եւ մարմնամարզության տանել: Կարծում եմ՝ սպորտը մարդու կյանքի անբաժանելի մասն է: -Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետեւո՞ւմ եք: -Այո, ինչքան հասցնում եմ: Իմ սիրած հավաքականը Հոլանդիայի ընտրանին է, բայց քանի որ նա չի մասնակցում այս առաջնությանը, երկրպագում եմ Ֆրանսիայի թիմին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

https://www.aravot.am/2018/06/18/965130/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

Yorumlar