Vizyon

Ərdoğanla Putin bir-biri ilə ən yaxşı anlaşan liderlər hesab edilir” – Hasan Oktay

Putin katkılı yeni çözüm sürecinde Türkiye’nin yol haritası ne olmalı?

Azərbaycanı iştirakı ilə daha bir mühüm üçtərəfli format yaradılır

İran Dış Politikası Ve DAEŞ’in Söylemsel Kullanım Süresi: Bölgeselcilik, Anti-ABD, Anti-Suud Dönemi

Քրեական աշխարհը խժռեց քաղաքական իշխանությունը

Ermenistan 15 Eylül 2017
44

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում քրեական հեղինակությունների մասնակցությամբ կրակոցներին ու սպանություններին:
«Սա նշանակում է, որ իշխանությունը, որը բավական լուրջ սերտաճած է քրեական աշխարհի ու քրեական հեղինակությունների հետ, վերադասավորումներ է իրականացնում նաև քրեական աշխարհում»,- ասաց իրավապաշտպանը: Նրա խոսքով՝ սրա արձագանքները դրսևորվում են այնպես, ինչպես բնորոշ է իրենց, այսինքն՝ ռազբորկաներով, մահափորձերով ու սպանություններով:
«Եվ միաժամանակ տեսնում ենք, նույնիսկ քրեական աշխարհում այդ վերաբաժանումների կամ հստակեցումների դեպքում էլ է իշխանությունն ընտրողական մոտեցում ցուցաբերում, որովհետև կարող է մի քրեական հեղինակության նկատմամբ օրենքի ամբողջ ուժը կիրառել, իսկ մյուսի նկատմամբ՝ չկիրառել»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ այս քրեական ռազբորկաներն արդեն վկայում են, որ անպատժելիությունը իր ծայրահեղ դրսևորումներով ուղղակի խայտառակ դրսևորում է ունենում: Եվ իշխանությունը փաստորեն միայն մեկ գործիք է կիրառում դարձյալ՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով է առաջնորդվում: Բայց դա, ըստ իրավապաշտպանի, մարդկային կյանքեր է արժենում: Իսկ ոստիկանությունը չի կարողանում իր գործառույթները պատշաճ իրականացնել քաղաքական իշխանության քրեական բնույթի պատճառով:
«Ոստիկանությունն ինքն էլ սահմանափակված է քաղաքական իշխանության քրեական բնույթով, որպեսզի կարողանա ամբողջությամբ իրականացնել իր օպերատիվ հետախուզական գործողությունները»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ նման իրավիճակ եղել է 1990-ական թվականներին, երբ մի պետական համակարգը քայքայվել էր, նորը ձևավորման ընթացքում էր: «Բայց երկար ժամանակ նման իրավիճակ ըստ էության չկար: Այն ժամանակ խնդիրը դրված էր կառավարելիության առումով, ինչ-որ ձևով, ուժային մեթոդներով կարողացան կառավարելի դարձնել: Իսկ հիմա քրեական աշխարհը խժռեց քաղաքական իշխանությանը, և քաղաքական իշխանությունը դարձել է քրեական աշխարհի մասը և դրա հետևանքով կորցրել է նաև վերահսկողությունը: Ավելին, օրենսդրական ու իրավական նորմերի չկիրառման, գործադիր իշխանության, իրավապահ մարմինների կողմից իրենց գործառույթները չկատարելու հետևանքները մենք տեսնում ենք: Եվ էլի են լինելու նման դեպքեր», ասաց Սաքունցը:
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Yorumlar