Rus askeri istihbaratının (GRU) yeni kuşak silahları Systema ve Nooscope!

Черкесское политическое движение продолжает усиливаться. Это сравнительно недавний феномен, последних пары десятилетий.

Նիկոլ Փաշինյանի պատմական այցը. բարձր նոտա Թբիլիսիում

DR. BABEK CAVANŞİR: “TÜRKİYE’DEN SONRA EN FAZLA TÜRK NÜFUSUNA SAHİP OLAN ÜLKE İRAN’DIR.”

Վլադիմիր Սոլովյով. ՌԴ-ն թույլ չի տա ԼՂՀ հարցի լուծումը ուժի կիրառմամբ

Azerbaycan, Ermenistan, Rusya 7 Mart 2017
406

«Եկեք ծայրահեղ մոտեցմամբ անդրադառնանք հարցին` ռուսներ, դուք վատն եք, Ադրբեջանին զենք եք վաճառում, իսկ Ռուսաստանն էլ, ենթադրենք, ասում է, թե այո, այսուհետ զենք չենք վաճառելու: Եվ ի՞նչ՝ Ադրբեջանը զենք կգնի ԱՄՆ-ից: Ի՞նչ է անելու Հայաստանը, փակելու է Հայաստանում ԱՄՆ դեսպանությո՞ւնը, խզելու է ԱՄՆ հետ դիվանագիտական հարաբերություննե՞րը»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռոսիա 24» հեռուստաընկերության վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը՝ պատասխանելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինելու հարցին: Բանախոսը նկատում է` աշխարհում կա սպառազինության երկու խոշոր մատակարար՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, իսկ մատակարարում նշանակում է մրցակցություն տարածաշրջանում ազդեցության համար. «Եթե Ադրբեջանին ԱՄՆ-ը զենք վաճառի, ի՞նչ կստացվի: Իսկ Հայաստանում ռուսական ռազմաբազան է գտնվում: Ի՞նչ կլիներ, եթե այն տեղակայված չլիներ Հայաստանում, պատկերացրեք: Լրիվ այլ աշխարհաքաղաքական դասավորվածություն կունենայինք: Իսկ ռուսական զենքը հայտնվեց այնտեղ ե՞րբ. այն Ադրբեջանում էր դեռ խորհրդային ժամանակներից»: Վլադիմիր Սոլովյովը վստահ է` Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի ուժի կիրառման ճանապարհով: Այլ մանրամասները շուտով` տեսանյութում Հանդիպմանը ներկա Դմիտրի Կիսիլյովին էլ հայաստանցի լրագրողները հիշեցրեցին աղմուկը, որը Հայաստանում բարձրացավ նրա նախորդ այցելության ժամանակ: Հիշեցնենք, Դմիտրի Կիսելյովը դժգոհություն էր հայտնել, թե հայ տաքսու վարորդը ռուսերեն խոսել չգիտի ու ասել էր, որ ռուսերենի կարգավիճակը Հայաստանում պետք է վերանայվի: Վերհիշելով տեղի ունեցածը՝ նա ասաց, որ ինքը զարմացել է, որ երիտասարդը ռուսերեն չգիտի ու խոստովանել այդ մասին, բայց Հայաստանում աղմուկ է բարձրացել նրանից, որ ինքը ասել է, թե ռուսերենը Հայաստանի անվտանգության ապահովման գործոններից է: «Ես հիմա էլ այդպես եմ կարծում, որ ռուսերենի լավ տիրապետումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի ապագան: Ես իմ խոսքերից չեմ հրաժարվում: Կարող եմ բանավիճել այս թեմայով ցանկացածի հետ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
http://www.aravot.am/2017/03/06/862566/

Yorumlar