Rus senatör: Dünya kamuoyu ABD’nin Suriye planlarına engel olmalı

Olası Afrin Harekatı hakkındaki düşüncelerimiz

Türk ve Müslüman düşmanı CIA ajanı Richard Clarke BAE emrinde!

ALTIN ORDA DEVLETİ’NİN RUSYA ÜZERİNDEKİ ETKİLERİ

Սերժ Սարգսյանի շարունակության պլանը հայտնի է

Ermenistan, Gündem 13 Ocak 2018
14

Պաշտպանության նախարարությունում Սերժ Սարգսյանին է ներկայացվել բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը, որը մշակելու հանձնարարության մասին Սարգսյանը հայտարարեց նախորդ տարի հոկտեմբերին:
Հունվարի 4-ին ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը հայտնել էր, որ նախարարությունն ու ԶՈՒ գլխավոր շտաբը քննարկել են նախագիծը, այն Գերագույն գլխավոր հրամանատարին ներկայացնելու համար: Նկատելի է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որպեսզի արդիականացման ծրագիրն ընդունվի մինչեւ ապրիլ, քանի դեռ նա Գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակում է:
Ապրիլից հետո, երբ Հայաստանը լիովին կանցնի խորհրդարանական կառավարման, գերագույն գլխավոր հրամանատար չի լինի, վարչապետը այդ կարգավիճակը կունենա միայն հայտարարված պատերազմի դեպքում:
Գործնականում, յուրօրինակ Գերագույն գլխավոր հրամանատարություն կդիտարկվի ընդունված ծրագիրը, բանակի յոթնամյա արդիականացումը, որը անկասկած բացի բուն բովանդակային տեսանկյունից կոնկրետ, նաեւ անկասկած հույժ կարեւոր ու անհրաժեշտ գործընթաց լինելուց, լինելու է նաեւ յուրօրինակ արտաքին քաղաքական ռազմավարություն:
Բանն այն է, որ արդիականացման յոթնամյա ծրագիրը ուղղակի անհնարին է առանց աշխույժ արտաքին գործընկերության, մասնավորապես անվտանգության միջազգային կենտրոնների հետ, հատկապես Հյուսիսատլանտյան դաշինքի: Բանն այն է, որ զինուժի համալիր կառավարման արդիականության տեսանկյունից անվիճելի առաջատարը դաշինքն է, հաշվի առնելով դրա ձեռքբերումներն ու նաեւ ընդհանուր ստանդարտներն ու չափանիշները, որոնց հասել է ՆԱՏՕ-ն անվտանգության ոլորտում:
Գործնականում, բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը, փաստացի, կարող է դառնալ անվտանգության ոլորտի համար Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի այսպես ասած «մասնագիտացված» անալոգը, միաժամանակ ռազմա-քաղաքական դիվանագիտության յուրօրինակ ուղեցույց առաջիկա յոթ տարիների համար: Դեռեւս 2016-ի հոկտեմբերին ՊՆ-ին ներկայացնելով նոր նախարարին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առկա է ռազմա-քաղաքական դիվանագիտության ակտիվության անհրաժեշտություն եւ եկել է դրա ժամանակը:
Ընդ որում հատկապես ուշագրավ է, որ բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի վերաբերյալ Սերժ Սարգսյանը հոկտեմբերին հայտարարեց Երեւանում Լեհաստանի արտգործնախարարին ընդունելուց մի քանի օր անց, որը հայտարարեց, թե Հայաստան է եկել ոչ միայն իբրեւ արտգործնախարար, այլ նաեւ ԵՄ ու ՆԱՏՕ ներկայացուցիչ: Լեհաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ գարնանային Վեհաժողովից առաջ ՆԱՏՕ-ին հետաքրքիր է անվտանգության խնդիրների վերաբերյալ Հայաստանի տեսակետը:
Ինչպե՞ս է ՆԱՏՕ-ն օգտագործելու այդ տեսակետը գարնանային Վեհաժողովում, կամ ինչ է պատրաստելու այդ տեսակետի համար, իհարկե բարդ է ասել, սակայն ՆԱՏՕ-ի գարնանային Վեհաժողովն էլ այդ իմաստով Հայաստանի համար կարող է ունենալ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ ԱլԳ Վեհաժողովի յուրօրինակ շարունակության էֆեկտ:
Գործնականում, այդօրինակ շարունակությունը թե այսպես ասած ծրագրային, թե քաղաքական գործընթացի իմաստով գործնականում անխուսափելի էր, քանի որ խոշոր հաշվով անհնարին է դիտարկել Հայաստան-ԵՄ կարեւորագույն փաստաթուղթը ռազմա-քաղաքական համատեքստից դուրս: Այդօրինակ դիտարկումը չի կարող լինել համարժեք: Իսկ ռազմա-քաղաքական համատեքստը անպայմանորեն ենթադրելու է անվտանգության բաղադրիչի մոդելավորում եւ այդ տեսանկյունից բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրն այդ մոդելավորման յուրօրինակ բազային փաստաթուղթ է, պլանավորում: Ընդ որում, տվյալ պարագայում այդ պլանավորումը ներառում է նաեւ ներքին զարգացումներն ու օրակարգը, ինչպես այդ օրակարգում առանցքային է այլեւս նաեւ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Թե համաձայնագիրը, թե դրա դե ֆակտո պլանային ներքին ու արտաքին շարունակություն դիտվող յոթնամյա ծրագիրը իրենց ռազմա-քաղաքական կալորիականությամբ այնպիսին են՝ կառավարման նոր համակարգի բազմակենտրոն բնույթի համադրությամբ, որ Սարգսյանին լայն մանեւրի համար ամենեւին կախվածության մեջ չեն դնում դե յուրե իշխանությունից:
Ինչպես Հայաստան-ԵՄ համաձայնագրի, այդպես էլ բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի դեպքում առանցքային հարցն անկասկած իրականացման տեմպն ու արդյունավետությունն է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/168165

Yorumlar