Rus milletvekili: Erdoğan S-400 konusunda ABD’nin baskısına boyun eğmeyecek

Rus uçakları Suriye’de kimyasal saldırı provokasyonuna hazırlanan teröristleri imha etmiş

Rus ve Ukraynalı Papaz kavgasında Türkiye taraf mı?

Azərbaycan Sarkisyanın B planından lazımınca istifadə edə bilər

Սերժ Սարգսյանը հայտնել է հողերի հանձնման մասին…

Ermenistan, Gündem 15 Temmuz 2016
1.226

Սերժ Սարգսյանը հայտնել է հողերի հանձնման մասին…
sarkisian
Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի վերջին նիստում՝ Վարշավա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, թե ինքն ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ պետք է համաձայնի հողերը հանձնել Ադրբեջանին, կա՛մ հրաժարվի, որի դեպքում արդեն պատերազմն անխուսափելի է:
Հենց այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետեւից, Մայր Թերեզայի դեմքի արտահայտությամբ շտապում են փոխզիջումների մասին խոսել, իբր հողերի հանձնումն այլընտրանք չունի եւ այսպես շարունակ:
Իհարկե, Հայաստանում բոլորը լավ գիտեն, որ այն պաշտոնյան, որը կփորձի հողեր հանձնել, ոչ միայն իր քաղաքական կարիերային վերջ կդնի, այլև կվտանգի իր ֆիզիկական գոյությունն ընդհանրապես: Այս իմաստով մի տեսակ հանգստություն կա հասարակական տրամադրություններում։
Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ-ականներից պարզել, թե կոնկրետ ինչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում, եւ ինչպես են զիջումների թեմային արձագանքել նժդեհական ներկայացողները։ ՀՀԿ երիտթեւի 41-ամյա նախագահ Կարեն Ավագյանը, ի պատասխան մեր հարցին, ասաց. «Ոչ մի բան չունեմ այս մասին ասելու: Այսօր (երեկ) Արմեն Աշոտյանը մեծ ասուլիս է տվել, Էդուարդ Շարմազանովն էլ ԳՄ նիստերից հետո ներկայացնում է ամեն ինչ, ոչինչ չունեմ ավելացնելու»։
Իսկ ՀՀԿ խմբակացության եւ գործադիր մարմնի մեկ այլ անդամ Գագիկ Մինասյանն էլ լղոզեց հարցի բուն էությունը՝ ասելով. «Մենք շատ հաճախ անդրադառնում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ դրա կարգավորման հնարավորություններին»: Այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ ԼՂՀ հարցով կոնկրետ ինչ է ասել Սերժ Սարգսյանը իր կուսակիցներին»:

Yorumlar