Rus senatör: Dünya kamuoyu ABD’nin Suriye planlarına engel olmalı

Olası Afrin Harekatı hakkındaki düşüncelerimiz

Türk ve Müslüman düşmanı CIA ajanı Richard Clarke BAE emrinde!

ALTIN ORDA DEVLETİ’NİN RUSYA ÜZERİNDEKİ ETKİLERİ

Ռուս-թուրքական հաշտեցումը տարածաշրջանում փոփոխություններ կբերի, իսկ ԼՂ խնդիրն առավել շատ կքննարկվի. թուրք դոկտոր

Թուրքիայում Կովկասի ռազմավարական կենտրոնի ղեկավար, դոկտոր Հասան Օկտայը վստահ է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հանդիպումները շարունակական բնույթ են կրելու և նշանակալի զարգացումներ են ունենալու: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ հանդիպումների ֆոնին ավելանալու են նաև Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումները, ԼՂ հիմնախնդիրն էլ ունենալու է խաղաղ լուծում:

«Ռուսաստանը և Թուրքիան գրեթե պատերազմի շեմին էին 2015 թվականի նոյեմբերի 24-ից հետո, երբ Թուրքիան խոցեց ռուսական ուղղաթիռը»,-Հասան Օկտայը վերհիշեց մինչ օգոստոսի 9-ը՝ Էրդողանի և Պուտինի հանդիպումը ռուս-թուրքական հարաբերություններում առկա լարվածության պատճառները:

Նա նշեց, որ մյուս կողմից Թուրքիան չի համարվել Ռուսաստանի աջակից, քանի որ Ուկրաինայի ճգնաժամի ժամանակ լռություն էր պահպանել: Օկտայը նկատեց, որ Արևմուտքը Թուրքիայի կարիքն ունի, որպեսզի Ռուսաստանի հետ հակամարտությունում հաղթի:

«Ինչևէ, Թուրքիան միշտ էլ ճնշվել և սպառնալիքների է արժանացել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից: Դրա արդյունքում Էրդողանն ունեցել է դժվարություններ միջազգային ճնշման և իր դեմ հրապարակված բացասական հրապարակումների ազդեցության պատճառով»,- ասաց նա՝ նշելով, որ Արևմուտքը միշտ էլ նպատակ է ունեցել, որ Էրդողանը և Պուտինը մշտական պայքարի մեջ լինեն, որպեսզի երկուսից էլ ազատվի:

«Սակայն նրանք հուլիսի 15-ից հետո հաշտվեցին: Երկու առաջնորդները հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում: Երկու երկրներն էլ հաշվի են առել, որ ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպված է եղել ԱՄՆ-ի կողմից»,-ասաց նա։

Վերջին զարգացումները՝ Թուրքիայում հեղաշրջման փորձը և ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը, ըստ թուրք դոկտորի, տարածաշրջանում փոփոխություններ են բերելու։

«Հատկապես Ռուսաստանը վերանայեց իր հարաբերությունները հարևանների հետ, որպեսզի կանխի իր դեմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի փորձերը: Այս առումով, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի հանդիպումները կլինեն աշխարհի քաղաքականության օրակարգում»,-ասաց նա:

Նա նշեց, որ հարաբերությունների բարելավումից հետո Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի հարցում կարճ ժամանակահատվածով համաձայնության կգան։

«Որպես արդյունք՝ Սիրիայում հակամարտող կուսակցությունները, հնարավոր է՝ հրադադար կնքեն»,-ասաց նա:

Հասան Օկտայը աշխարհաքաղաքական զարգացում համարեց Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև զարգացող միությունը, որը կարող է ունենալ ընդհանուր քաղաքականություն՝ պայքարելու ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեմ, «որպեսզի կայունություն ստեղծվի Մերձավոր Արևելքում»:

«Թուրքիան տարածաշրջանում խաղաղություն է բերելու՝ փոփոխելով իր քաղաքականությունը Սիրիայում: Այս առումով Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հանդիպումները կշարունակվեն: Զուգահեռ սրան, հանդիպումները կշարունակվեն Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար»,-ասաց նա։

Նա նաև միմյանց հետ կապված տարածաշրջանային զարգացումներ համարեց հուլիսին Թուրքիայում և Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։ Նրա խոսքով՝ Հռոմի պապի՝ Հայաստան այցից հետո Ռուսաստանի դեմ արված փորձերն ավելացել են, և Արևմուտքը նպատակ ունի Հայաստանին հանելու Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի համատեքստում։

Հարցին, թե ինչ է կարծում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարության մասին, ըստ որի՝ Ռուսաստանը ցանկանում է Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկել Թուրքիայի հետ, Օկտայը պատասխանեց. «Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է վերածվել պատերազմի, որը կարող է վնասել Ռուսաստանի ներքին և արտաքին անվտանգությունը: Հռոմի պապի այցից հետո Ռուսաստանի դեմ մեծացող բացասական վերաբերմունքը և Երևանում զինված ճգնաժամը ապացուցեցին, որ տարածաշրջանում կան լուրջ խնդիրներ: Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումներից հետո Ղարաբաղի կոնֆլիկտը առավել շատ կբանակցվի: Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Պուտինի հայտարարության համաձայն՝ հիմնախնդրի լուծումը կլինի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի օգտին: Եթե դրան չհասնեն, Ռուսաստանն իր խաղաղապահ ուժերը կկենտրոնացնի Ղարաբաղում»,-ասաց նա՝ նշելով, որ առաջիկայում Ղարաբաղի խաղաղության հարցն առավել շատ կքննարկվի Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հանդիպումների ժամանակ:

Թուրք դոկտորը նկատեց, որ կապված տարածաշրջանային փոփոխությունների հետ, պայմանավորված ձևավորվող նոր միություններով՝ Հայաստանում կլինեն հուզումներ՝ կարճ ժամանակով։

«Բայց Հայաստանն ի վիճակի է հաղթահարել կարճ ժամանակամիջոցում եղած դժվարությունները»,-ասաց նա:
http://www.tert.am/am/news/2016/08/12/oktay/2103619

Yorumlar