Amerikalılar ve Ruslar Afrin’de PYD’yi Türk ordusunun önüne attı!

Almanya’da İranlı 10 Ajana Yönelik Büyük Operasyon

Türkiyə düyməyə basıb

Rus senatör: Dünya kamuoyu ABD’nin Suriye planlarına engel olmalı

Մթին բնազդների զեղումներ

Ermenistan 14 Temmuz 2017
127

Առաջ, երբ չկային ֆեյսբուքն ու համացանցը, ես չգիտեի, որ այդքան շատ են մարդիկ, որոնց կյանքի իմաստը թույն ու թարախ թափելն է: Գուցե հենց համացանցն է ստիպում այդ մարդկանց նման ձեւով դրսեւորվել: Համենայնդեպս, հայերեն գրող համացանցային օգտատերերի մեջ ինձ հաճախ են հանդիպում մարդիկ, որոնք իրենց պարտքն են համարում հենց այս տիրույթում դրսեւորել իրենց չկամությունը, խանդը, նախանձը եւ մնացած մթին բնազդները: Երբ ես տեսնում եմ այդ կարգի «մեկնաբանների» անունները, իսկ ավելի հաճախ՝ կեղծանունները, ես պարզապես նրանց գրածները չեմ կարդում: Կարծում եմ՝ նրանք ինձնից չեն նեղանա՝ հո իմ համար չեն գրում, իրենց սիրտն են հովացնում: Բայց խուսափել բոլոր նման զեղումներից՝ հնարավոր չէ: Օրինակ՝ երեկ հայտնի է դարձել, որ Սաթիկ Սեյրանյանը հարցազրույց է վերցրել նախագահից: Անձամբ ես ուրախ եմ, որ ինձ մոտիկ մարդուն դա հաջողվել է: Բայց եթե նույնիսկ մոտիկ չլիներ, գործընկերոջ աշխատանքը բոլոր դեպքերում հարգանքի է արժանի: Սակայն իմ նկարագրած մարդկանց համար դա հարմար առիթ է «ֆշշացնելու» լրագրողի հասցեին: Թեման, մասնավորապես, հետեւյալն է. «իսկ ինչո՞ւ Սաթիկը, ինչո՞ւ ոչ ես, ա՛յ, եթե ես լինեի, ես այնպիսի՜ «քլնգող» հարցեր կտայի»: Մի խոսքով՝ էլի անառողջ բնազդների արտանետումներ, որոնք թունավորում են մթնոլորտը: Վերջին նման զեղումն էր նաեւ Ալեքսանդր Արզումանյանի հանդեպ չարության բռնկումը: Երբեք չէի մտածի, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք «վառված» են այդ անձնավորությունից: Արցախյան շարժման հաղթանակից հետո 90-ականներին նա հավատարմորեն ծառայում էր պետությանը՝ նախարար լինելով, մի չոփ անգամ չէր պահել իր համար: Որպես ընդդիմադիր՝ այո, սուր քննադատության էր ենթարկում իշխանության քայլերը, բայց ոչ թե հայհոյանքներ է շաղ տվել, այլ առաջարկել է ուղիներ, որոնք, մասնավորապես, արտաքին քաղաքականության մեջ, իր կարծիքով, շահեկան կլինեն մեր պետության համար: Կարծում եմ՝ պարզապես խելամիտ չէր լինի չօգտագործել նման մարդկանց փորձը: Արզումանյանի՝ դեսպան նշանակելու առթիվ երբեմն արտահայտվում է հետեւյալ դատողությունը. «Այո, պրոֆեսիոնալ դիվանագետ է, բայց այս ռեժիմի օրոք նրա պրոֆեսիոնալիզմը ոչ մեկին պետք չէ»: Դա, փաստորեն, նշանակում է հետեւյալը՝ մինչեւ չլինի այն «ռեժիմը», որը մեզ դուր է գալիս, բժիշկները չպիտի բուժեն, ուսուցիչները չպիտի դաս տան, գյուղացիները չպիտի հող մշակեն: Ցանկալի է ընդհանրապես ոչ մի բան չանել, պառկել բազմոցին եւ հայհոյել, մինչեւ որ Աստված մեզ մի հատ «լավ ռեժիմ» չուղարկի: Դա էլ է տարբերակ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/07/14/897339/

Yorumlar