PAŞİNYANIN BİZƏ QARŞI ARTAN TƏXRİBATLARINA NƏ ZAMAN CAVAB VERİLƏCƏK?

İran’la İsrail mi Anlaştı ?

“Macedonia: what happened, what’s happening, what might happen”

Ermenistan Başbakanı Paşinyan, Rus savaş uçağının “pilotu” oldu

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ՝ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՄՊՈՆԵՆՏԻՑ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ermenistan 5 Nisan 2017
387

Հայրենի ներքաղաքական դաշտի և հասարակաքաղաքական գործընթացների սնանկության հիմնական ցուցիչներից մեկը ոչ պրոֆեսիոնալ մակերեսային մոտեցումների առկայությունն է, որի մասնագիտական գործիքակազմը սահմանափակվում է դատարկաբանությունների հրապարակ նետմամբ: Իշխանամերձ շրջանակները, օգտագործելով ԼՂՀ հակամարտության չլուծվածության հանգամանքը, հարևան Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը, ինչպես նաև ռուսական հետաքրքրությունների հստակ իմպերատիվ առկայությունը, փորձում են ամայացնել ներքաղաքական գործընթացները՝ «Մելիք-Ադամյանով» պարտադիր անցնելու հանգամանքը դիտարկելով որպես անհրաժեշտություն: Իշխանության կողմից օգտագործվող այս եզրույթը թեկուզ ընկալելի չի , բայց հասկանալի է, քանզի իշխանամերձ շրջանակները լավ են պատկերացնում՝ ներքաղաքական հարաբերություններում քաղաքական լիարժեք գործիքակազմի առկայության պայմաններում իրենք միանգամից տանուլ կտան:

Որպես վերոնշյալի առարկայական օրինակ կարելի է դիտարկել ամիսներ առաջ տեղի ունեցածը, երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը «եռյակի» ֆորմատով փորձ կատարեցին լցնել ներքաղաքական վակուումը՝ հստակ ձևավորելով իշխանական շրջանակների համար տեսանելի այլընտրանք: Հենց այդժամ էլ իշխանությունը՝ իրեն սերտաճած տարրերով հանդերձ, առաջ բերեց ԼՂՀ հակամարտությունից բխող ազգային անվտանգության սպառնալիքների հրամայականը: Այն հերթական անգամ նշանակեց ու արձանագրվեց՝ հայաստանյան քաղաքական գործընթացներում ռազմաքաղաքական կոմպոնենտը գերակայություն ունի ներքաղաքականի նկատմամբ:

Ընդհանրական տեսանկյունից գուցե այդպես էլ պետք է լիներ, քանզի անվտանգության գործոնը ներհայաստանյան գործընթացներում դամոկլյան սրի նման ճոճվող իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Սակայն հաշվի նստել չի նշանակում հարմարվել: Ինչպես վարվեցին և վարվում են հրեաները հետերկրորդաշխարհամարտյան տարիներից ցայսօր: Իսրայելը, շրջապատված լինելով արաբական աշխարհով, իր գոյության բոլոր տարիների ընթացքում փաստացի լինելով պատերազմի մեջ՝ կարողացավ հստակ տարանջատել ռազմաքաղաքական տարրը ներքաղաքական զարգացումներից:

Ներքաղաքական գործընթացները ռազմաքաղաքական գործոնով պայմանավորող մեր պատասխանատու շրջանակների համար կարող է խորթ հնչել, բայց Իսրայելում երբեք ներքաղաքական պրոցեսները չեն պայմանավորել շարունակվող պատերազմի ու արաբական աշխարհից եկող վտանգի հետ, որովհետև նրանք կարողացել են ազգային անվտանգության համակարգը տարանջատել ներքաղաքական վայրիվերումներից: Եթե հայրենի ներքաղաքական դաշտում ձևավորված ավանդույթի համաձայն բարձրաստիճան պաշտոնյաները համարվում են անփոխարինելի, և ձախողումների համար նրանց սպասվում է, ոչ ավել ոչ պակաս, արձակուրդ Միացյալ Նահանգներում, ապա 1983թ. Իցխակ Շամիրը Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մեկ տարուց էլ պակաս ժամանակահատված՝ ընդամենը 339 օր (1983թ հոկտեմբերի 10-ից մինչև 1984թ սեպտեմբերի 16-ը), իսկ ահա արդեն 1969թ նույն պաշտոնին Իգալ Ալոնը մնացել է ընդամենը 19 օր (1969թ փետրվարի 26-ից մինչև նույն թվականի մարտի 17-ը): Երջանկահիշատակ Դավիթ Բեն Գուրիոնի ստեղծած Իսրայել պետության հաջողության գրավականն ու առհավատչյան ներքաղաքական գործընթացների և անվտանգության կոմպոնենտի հստակ տարանջատումն էր, որն ապահովեց հրեական հազարամյակների հասնող ընդհատված պատմության հաջողված շարունակականությունը, ինչը, ցավոք, այդպես չկարողացան ի կատար ածել մեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա հաջորդները:

Իշխանությունը՝ իր հեռավոր և մերձակա բոլոր տարրերով հանդերձ, մնում է իշխանություն, բայց երբ ընդդիմությունն է արդեն ընդդիմադիր քաղաքական գործիչների ֆորմատով կուլ տալիս խայծը՝ ներհայաստանյան առկա ծանր սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական վիճակը պայմանավորելով Ռուսաստանի Դաշնության կամ Միացյալ Նահանգների և Եվրամիության՝ ներքաղաքական գործընթացներին շատ կամ քիչ ներգրավվածությամբ, իսկ որն ավելի վտանգավոր է, պրիմիտիվ ադրբեջանական ռազմատենչությամբ, լուրջ քաղաքական նոնսենս է առաջանում: Ինչն ինքնին նպաստում է իշխող քաղաքական վերնախավի ու Հանրապետական կուսակցության վերարտադրմանը:

Քաղաքական գործընթացներն ամենուր, և այդ թվում Հայաստանի Հանրապետությունում, կարգավորվում են միայն ու միայն քաղաքագիտական եզրույթներով ու գործիքակազմով: Ինչքան շուտ Իսրայելի օրինակով պայմանավորված քաղաքական աքսիոման ընկալեն հայրենի ներքաղաքական գործընթացներում հայտնված կողմերը, այնքան կարճ կտևի անցումային փուլը, որի մեջ հրեական համեմատականության ետնապատկերին խարխափում է մեր պետականությունը:

ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ
http://www.diplomat.am/publ/authors/andranik_grigoryan/1/144-1-0-1315

Yorumlar