İran-ABŞ qarşıdurması: Regionda daha bir Suriyanın yaranma ehtimalı var?

Thomas de Waal: Karabakh peace process needs shaking up – but not too much

Rus tiyatro eleştirmeni: Dostoyevski’yi okuyanlar cinayetler işledi

Eyy Mark Mobius Türkiye’den gelebilecek negatif bulaşma riski Dünya para piyasasını nasıl etkiler?

Խոսելով Աֆրինի գործողության մասին՝

Gündem, Türkiye 25 Ocak 2018
169

Խոսելով Աֆրինի գործողության մասին՝ նկատենք, որ վերջին շրջանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ Թուրքիան ռազմական ներկայություն է հաստատում Սիրիայի հյուսիսում: Եթե 2016թ. Թուրքիան իրականացրեց «Եփրատի վահան» գործողությունը և ռազմական ներկայություն հաստատեց Ազեզ-Ջերաբլուս գոտում, ապա 2017թ. նա ռազմական ներկայություն հաստատեց Իդլիբի նահանգում, իսկ այժմ էլ դա անում է Աֆրինի շրջանում (փաստորեն ամեն տարի Թուրքիան ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում): Այս ամենը Թուրքիայի համար կարելի է համարել մեծ հաջողություն՝ հաշվի առնելով, որ մինչև «Եփրատի վահանը» Թուրքիան չէր կարողացել հասնել իր երկու հիմնական նպատակներին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը և Սիրիայի քրդերի անջատողական շարժումների, ռազմական հաջողությունների զսպմանը: Նշեմ, որ երեք դեպքերում էլ Թուրքիան կարողացավ ռազմական ներկայություն հաստատել Սիրիայի տարբեր շրջաններում առաջին հերթին Ռուսաստանի թույլտվության, Ռուսաստանի հետ համաձայնության, նրանց միջև գործարքների պայմաններում: Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի ժամանակ Թուրքիան Ռուսաստանին թույլատրեց կառուցել «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ճյուղը: Բացի այդ, խոսք է գնում «Իդլիբի դիմաց Աֆրինը» ռուս-թուրքական գործարքի մասին, որ Բաշար Ասադի բանակը սկսեց առաջ ընթանալ Իդլիբում, իսկ Թուրքիան ու նրան հարող խմբավորումները մտան Աֆրին: Բացի ռուս-թուրքական երկկողմ տնտեսական շահերը, Ռուսաստանին ու Թուրքիային միավորում է տարածաշրջանում ԱՄՆ-ին հակազդելը, տարածաշրջանային այդ երկու երկրները, ինչպես նաև Իրանն ԱՄՆ-ին հասկացնել են տալիս, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանային երկրների և ոչ թե արտատարածաշրջանային երկրների կողմից: Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի Բաշար Ասադի, իսկ Թուրքիան՝ սիրիական ընդդիմության վրա, ինչը հեշտացնում է Սիրիայում իրենց պլանները կյանքի կոչելու հանգամանքը: Ռուսաստանն ու Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողությամբ նաև ձգտում են վարկաբեկել ԱՄՆ-ին, նրան ներկայացնել որպես անհուսալի գործընկեր (քրդերի համար), ձգտում են դաս տալ Սիրիայի քրդերին և նրանց օրինակով նաև մյուսներին, որ որևէ մեկն այլևս հույսեր չկապի ԱՄՆ-ի հետ, ով չկարողացավ կամ չցանկացավ կանխել «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկը: Փաստորեն, Թուրքիան նախապես ծավալուն և լավ աշխատանքներ է կատարել արտաքին քաղաքական ոլորտում (Ռուսաստանի, Իրանի, նաև ԱՄՆ-ի հետ), որոնք էլ հնարավոր են դարձրել «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը՝ չնայած, որ շատերը թերահավատ էին: Ռազմական առումով ակնհայտ է, թե ինչպես կավարտվի «Ձիթենու ճյուղ» գործողությունը, եթե Սիրիան ու ԱՄՆ-ը չթույլատրեն, որ Սիրիայի մյուս շրջանների քրդերն օգնության հասնեն Աֆրինի քրդերին: Սակայն «Ձիթենու ճյուղ» գործողության տևողությունը մեծապես կախված կլինի գերտերությունների հետ Թուրքիայի բանակցությունների արդյունքներից, Թուրքիան կարծես թե միայն բլիցկրիգ ձեռնարկելու հնարավորություն է ստացել: Ես չեմ ակնկալում, թե «Ձիթենու ճյուղը» կտևի այնքան երկար, որքան ասենք «Եփրատի վահանը»՝ ավելի քան 7 ամիս: Ամեն դեպքում, եթե նախորդ երկու դեպքերում Թուրքիան գործ ուներ Սիրիայում գործող ահաբեկչական տարբեր խմբավորումների (Իսլամական պետություն, Ջեբհաթ ալ-Նուսրա) հետ, ապա այս դեպքում Թուրքիան գործ ունի Սիրիայի քրդերի հետ, որոնց աջակցել է ԱՄՆ-ը: Սիրիայի քրդերը ավելի կատաղի են դիմադրում, նրանց կարող են աջակցել Իրաքի ու Թուրքիայի քրդերը, Թուրքիայում կարող է ակտիվանալ PKK-ի զինված պայքարը: Հասկանալի է, որ այս փուլում Թուրքիայի իշխանությունները ձգտելու են Սիրիայի քրդերին մղել առնվազն դեպի Եփրատի արևելյան ափ. 2016թ. Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Սիրիայի քրդերի համար «կարմիր գիծ» էր սահմանել Եփրատի արևմտյան ափը չանցնելը: Եթե դա հաջողվի Թուրքիային, ապա դա մեծ հաջողություն կարելի է համարել նրա համար: Մյուս կողմից չեմ կարծում, թե ԱՄՆ-ը կհամաձայնվի, որ Թուրքիան իր հերթին անցնի Եփրատի արևելյան ափը, և եթե Սիրիայի քրդերի վերահսկողության տակ մնան անգամ Իրաքի սահմանից մինչև Եփրատ գետն ընկած տարածքները, եթե Սիրիայի քրդերն անգամ զրկվեն միայն Աֆրինից ու Մանբիջից, ապա միևնույն է՝ Սիրիայի քրդերը կհայտնվեն ավելի շահեկան դիրքերում՝ համեմատած 2011թ. Սիրիական հակամարտության մեկնարկից առաջ նրանց դրության հետ: Չեմ կարծում, թե Թուրքիան կկարողանա Սիրիայի քրդերին զրկել վերջին տարիներին ունեցած տարածքային բոլոր ձեռքբերումներից. «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկից առաջ Սիրիայի քրդերը վերահսկում էին Սիրիայի տարածքի մոտ 25 տոկոսը (այդ ցուցանիշով զիջում են միայն Բաշար Ասադին), Թուրքիային սահմանակից սիրիական շրջանների 65 տոկոսը, թուրք-սիրիական 911 կիլոմետրանոց սահմանի 500-550 կիլոմետրը (Թուրքիան նման սահման ունի Իրանի հետ՝ 560 կիլոմետր):
Hayk Gabrielyan Associate Expert The Armenian Institute of International and Security Affairs – AIISA. kafkassam

Yorumlar