Vizyon

Putin’in ABD karşıtı bloku Kahire Şam Ankara ekseninde oluşuyor!

Սերժ Սարգսյանը հայտարարեց Վիգեն Սարգսյանի ժամկետը

Putinin Azərbaycana qarşı təzyiqləri..

Kore Basını : Kore Savaşındaki Gerçek Hikaye’nin Sahibi Cesur Türk Askeri’nin Son Yolculuğu

Լիզա Ճաղարյան. Իսկ ես վախենում եմ

Ermenistan 29 Ocak 2017
534

Հենց Հայաստանում եւ Սփյուռքում հայերը կրկին հայտնվում են «դավաճան» հայտնաբերելու ու նրան դատափետելու միջոցով Հայրենիքի հանդեպ իրենց անսահման սերն արտահայտելու իններորդ ալիքի վրա, եւ մեր բառագանձարանից գլուխները հանում են մոռացված, ճռճռան ու պլպլան բառեր ու դաժանորեն շահագործվում պաշտելի հայրենիքի համայնապատկերին, ահա այս կարգի «ազգային-ազատագրական զարթոնքի» փառավոր պահերին հաճախ եմ հիշում (Առաքել Սեմիրջյանի ականջը կանչի) կինոռեժիսոր Լարիսա Շեպիտկոյի «Հառնում» (գուցե «Վերելք» կամ նույնիսկ «Համբարձում»… չգիտեմ, որն ուզում եք՝ ընտրեք կամ ավելի լավ տարբերակ առաջարկեք. ռուսերեն վերնագիրը «Восхождение» է) ֆիլմը, որն իմ սիրելիների ցանկում էր եւ է։

Պատերազմ է, պարտիզաններից մեկը նախկին կադրային զինվորական է, մյուսը՝ նախկին ուսուցիչ։ Նախկին զինվորականը Հայրենիքի հարցում, այսպես ասած՝ միշտ իններորդ ալիքի վրա է մեր դավաճան պեղող ու հայրենասիրական բուռն ջղակծկումների ամբիոնից չիջնողների նման, իսկ ուսուցիչը լռակյաց ու ջուրը տարածի մեկն է։ Կասկած կա՞, որ թշնամու ձեռքն ընկնելու դեպքում մեր այս քաջարի ու կոշտ-կոպիտ զինվորականը բացելու է կուրծքն ու ասի՝ ստրելյայ, գա՛դ։ Ոչ մի կասկած։ Իսկ այս դալկադեմ ու նրբիկ ինտելիգենտը հաստատ տեսնելու է ֆաշիստական հրացանի փողը, ու վերջ՝ դավաճանը պատրաստ է, քարկոծեք։

Չէ, մի շտապեք։ Համբերեք՝ գերի ընկնեն, տեսնենք՝ ինչ է լինելու, դեռ կհասցնենք բառարանից պեղել պլպլան ու ճռճռան բառերն ու դրանց տակ թաղել այս ճլորած վարժապետին։

Կյանքը քաղցր բան է։ Մեր բոցաշունչ զինվորականը սա գիտակցեց գերի ընկնելուց հետո։ Տաղանդավոր ռեժիսորի հետ գործ ունենք, ու մեր այս հերոսը պարզունակ դավաճան չէ՝ տառապում է, ո՜նց է տառապում, նաեւ տեսնում է, որ տառապանքը մեկ երես չունի, իր աչքի առաջ «ջուրը տարած» ուսուցիչը Հիսուսի տանջանքներ է կրում, բայց դիմանում է, ընտրել է իր ճամփան, ու այդ ճամփան սրբի պես նահատակվելն է։ Տեսնում է կյանքի քաղցրությունը «մինչեւ հիմքերը եւ հետո» գիտակցած զինվորականը եւ ավելի ու ավելի անկեղծորեն է ատում ինքն իրեն, նույնիսկ փորձում է ինքնասպանություն գործել։ Դե՛, չի հաջողվում։ Եվ քանի որ չի հաջողվում, ծնկի է գալիս թշնամու առաջ, աղաչում, որ չկախեն իրեն, ու հենց ինքն էլ աթոռը քաշում հանում է խոշտանգված ու արդեն մի ոտքով երկնքում, պարանը վզին իր երկրային կյանքի վերջակետին սպասող ուսուցչի ոտքերի տակից։ Մնացածը կարեւոր չէ. լուռումունջ կծառայի՞ գերմանացիներին բոցաշունչ զինվորականը, թե՞ էլի ու էլի կփորձի վերջ տալ իր կյանքին։ Կարեւորը՝ հասկացել էր, որ կյանքը շատ թանկ բան է, եւ հատկապես՝ ի՛ր սեփական կյանքը։ Այնքա՛ն թանկ է, որ ապրելու համար պատրաստ է իր զինակցին «օգնել», որ շունչը շուտ փչի։

Նախապես գիտե՞ր այս նախկին քաջարի զինվորականը, որ մի օր սողալու է թշնամու առաջ՝ իր կյանքը պահպանելու աղաչանքով։ Վստահ եմ՝ չգիտեր, մտքի ծայրով անգամ նման բան չէր անցնում։

Այսօր՝ մեր հասարակությանը դավաճանների ու հայրենասերների բաժանողները, եւ բնականաբար՝ իրենք իրենց սիրասուն անուն-ազգանունները հայրենասերների ցուցակի պատվավոր տեղերում դնողները, օրական մի քանի անգամ՝ իրենց տներում նստած «Բաքուն գրավողները» գիտե՞ն, թե ինչի են ընդունակ իրենք, եթե հայտնվեն այս պարտիզանների վիճակում։ Չգիտեմ՝ ինչ կանեին։ Իրե՛նք էլ չգիտեն։ Ոչ մեկս չգիտենք։ Ու Աստված տա՝ երբեք էլ չիմանանք։

Մեծամասնությունը, բարեբախտաբար, երբեք չի էլ իմանա, որովհետեւ արտասահմաններում կամ հայաստանյան իրենց բնակարաններում համակարգչի առջեւ նստելն ու մի քանի մատի շարժումով Բաքուն ու Նախիջեւանը գրավելը «շարիկ գլորելու» նման մի բան է, եւ այն ծանր փորձությունը, որոնց ենթարկվեցին նշածս ֆիլմի հերոսները, կախված է սահմանին կանգնած զինվորների գլխին, ոչ թե՝ մեծ ու փոքր պոռոտախոսների։

«Մարտիկ» տխրահռչակ տոնական հաղորդմանը տրված բացասական արձագանքներին ահա այս պոռոտախոսներից ոմանք հակադարձեցին հերոսական հռհռոցներով, մոտավորապես այս մակարդակի՝ արա տո՛, վախենու՞մ եք։

Այո, շա՜տ հայրենասեր իմ հայրենակիցներ, ես վախենում եմ։ Ամեն առավոտ՝ հենց աչքս բացում եմ, առաջին զգացումը, որ ապրում եմ՝ վախն է՝ հո սահմանին զոհ չունե՞նք։ Այո, երբ բացում եմ հենց առաջին կայքը, որ կարդամ սահմանի մասին օրվա լուրը, ձեռքերս դողում են, սիրտս էլ այնպես է թպրտում, որ ինձ թվում է՝ ուր որ է կկանգնի։ Եվ այս վախս կրկնակի ու եռակի է դարձել ապրիլյան օրերից հետո, երբ ե՛ւ հարյուրից ավելի զոհ տվեցինք, ե՛ւ տարածք կորցրինք, որը, եթե հիշողությունս չի դավաճանում, ո՛չ ետ վերցրինք, ոչ էլ մտադրություն ունենք ետ վերցնելու։

Ես վախենում եմ, որովհետեւ ոչ ոք պատասխան չտվեց այդքան զոհերի համար, չնայած բազմաթիվ հիմնավորված ահազանգեր հնչեցին, որ կարող էինք նաեւ խուսափել այդքան զոհ տալուց, եթե մեր տարածաշրջանի ամենամարտունակ բանակում թալանն այսպես չծաղկեր, բարձրաստիճան զինվորականների մեծ մասի որովայններն այդքան կասկածելիորեն կլորիկ չլինեին, եւ հակառակորդի ներխուժումների դեմ մեր զինվոր երեխաների «տագնապի կոչնակներն» էլ «կանսեռվի» տուփերը չլինեին։

Ես վախենում եմ մեր զոհված պատանիներին հետմահու փուչ ներբողներ ձոնելու մեր այս անտրամաբանական ու անմարդկային մոլուցքից։

Ես վախենում եմ մեր զոհված պատանիների համար արցունք թափողներին քմծիծաղով նայողներից՝ դե, թույլիկ-մույլիկ եք, էլի, բա հանուն հայրենիքի պետք է նաեւ զոհվեն, բա ոոոոնց։

Ես վախենում եմ ձեր չվախենալուց ու մի կաթիլ անգամ չեմ վախենում, որ ես ձեր կազմած դավաճանների ցուցակում կհայտնվեմ։

Ես խաղաղություն եմ ուզում՝ թեկուզեւ փոխզիջումների գնով, որ մեր զինվոր երեխաները շարունակեն ապրել, իսկ դուք ինձ նման «դավաճանների» քթի տակ «պե՛տք է»-ների ու «պիտի»-ների դատարկ ու ճռճռան բառակույտեր եք թափահարում։

Ես վախենում եմ, որ ղարաբաղցի Վահրամ Աթանեսյանի «Արցախյան ընկալումներ» գերազդեցիկ խորագրի տակ հիվանդ ուղեղների զառանցանքներ են օդ արտանետվում, եւ այդ նույն Ղարաբաղում կամ «անտեղյակ» են դրա մասին, կամ անտեղյակ են ձեւանում։ Գլու՛խը քարը, թե ինչ ապուշություններ էին դուրս տալիս երախտամոռության այս «նմուշները» Հայաստանի առաջին նախագահի մասին, իսկ ահա Բաքուն Հայաստանի մի մաս հայտարարող էս քաջնազարներին ոչ մի ղարաբաղցի չի՞ ուզում հարց տալ՝ էդ ու՞մ կյանքերի գնով եք պատրաստվում Բաքվում «չայ» խմել, ա՛յ…

Կյանքը քաղցր բան է, պարոնայք ու տիկնայք շատ թունդ հայրենասերներ, պահանջատերեր ու բազկաթոռներին փռված Բաքվում չայ խմողներ։ Բայց այդ ո՞ր «խելոքն» է լցրել ձեր հայրենասեր գանգատուփերը, որ հենց ձե՛ր կյանքն է քաղցր, իսկ սահմանին կանգնած պատանու մազից կախված կյանքը հենց ձե՛ր կյանքի քաղցրությունը պահպանելու համար է նախասահմանված։

Ես վախենում եմ «հանուն հայրենիքի զոհվելու» պարտադիրությունը թմբկահարող եւ իրենց դերն այդ գործում միայն վարպետորեն ճամարտակելը համարողներից։ Դրանք ինձ համար Շեպիտկոյի ֆիլմի այն հերոսին են նման, որն իր կյանքը պահպանելու համար աթոռը հանեց պարանը վզին իր մահին սպասող ընկերոջ տակից։

Yorumlar