Dünya Türklüğü İran’ı emperyalizme teslim etmeyecek çünkü İran Türklerindir!

Putin Trump görüşmesi hakkında

Irak büyük ve tehlikeli olaylara gebe mi

TRAMPLA PUTİNİN GÖRÜŞÜNDƏN HANSI NƏTİCƏ ÇIXDI?

Երեւանի ու Հայաստանի ծաղրն ու խարանը. Մանվելի «երկվորյակը»

Ermenistan 21 Haziran 2018
20

Երեւանի իշխող բարձունքում այս շքեղ առանձնատունը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկա: Տունը նորակառույց է, բայց նրա ընտանիքը կարծես թե այդպես էլ կարգին բնակություն չի հաստատել այստեղ: Օրերս տեղեկություն եղավ, որ ընտանիքը հեռացել է Հայաստանից, իսկ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկությունները հստակ չե՝ անձամբ նա հեռացել է, թե գտնվում է Հայաստանում:

Այս տունը ցանցերում բնորոշվում է որպես «արյան վրա կառուցված»: Սուրիկ Խաչատրյանի գերդաստանի անդամների կատարած հանցագործությունների՝ սպանություններ, խոշտանգումներ, թմրանյութի գործեր եւ այլն, վերաբերյալ հարուցված քրեական գործերը բազմաթիվ են: Ինչպես Մանվել Գրիգորյանի միայն սեփականության վկայականները, Նիկոլ Փաշինյանի ձեւակերպմամբ, մի քանի կիլոգրամ են, այնպես էլ Լիսկայի գերդաստանի քրեական գործերը կարող են մի քանի տոննա կշռել:

Անձամբ Սուրիկ Խաչատրյանը չի ազատազրկվել: Բուդաղյանի սպանության գործով մի կարճ ժամանակ բանտում հայտնվեց նրա որդին, հետո արդարացվեց ինքնապաշտպանության հոդվածով, թեեւ հակառակ կողմը համոզված էր, որ նա իր վրա է վերցրել սպանությունը, իսկ կրակողը եղել է հայրը:

Լիսկան գեներալ Մանվելի մտերիմն ու «զինակիցն» է, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակներից, որը կյանքի հատակում գտնվող այս մարդկանց համար «կապիտալի նախնական կուտակման» ոսկեբեր հնարավորություն էր: Լիսկան մասնակիցն է եղել գեներալ Մանվելի լայնածավալ թալանի ու «շլագբաումների»:

Ինչ վերաբերում է նրա «ռազմական կենսագրությանը», այն հիշվում է խայտառակ մի դրվագով, երբ նա Հորադիզի մսաղացների ժամանակ թողել էր իր հրամանատարության տակ գտնվող գումարտակը եւ փախել: Հայկական բանակի հրամանատարությունը Սուրիկ Խաչատրյանին էր վստահել 4 կիլոմետր երկարությամբ հատվածը: Հրամանատարները պատմում են, որ Սուրիկ Խաչատրյանն այդպես էլ անձամբ չերեւաց այդ ճակատամարտում, իր գումարտակին թողնելով բախտի քմահաճույքին: Նրան վստահված հատվածի մի մասը մնաց բաց, որտեղից ադրբեջանցիները կարողացան թափանցել հայերի թիկունքը: Սկսվեց իսկական մսաղաց, եղան հազարավոր զոհեր, այդ թվում մեծ կորուստներ ունեցավ Սուրիկ Խաչատրյանի գումարտակը: Զոհերի դիակները մարտի դաշտից հանեցին Հադրութի գումարտակի մարտիկները եւ հանձնեցին նրանց հարազատներին:

Երեւի դրա համար էր Սերժ Սարգսյանը նրան պարգեւատրել Մարտական խաչ մեդալով, որը գրեթե հավասարազոր է հերոսի կոչմանը, իսկ ՊՆ-ն՝ բազմաթիվ այլ մեդալներով:

Yorumlar