Güc mərkəzlərinin arasında qalan Azərbaycan: Bakının seçimi necə olacaq?

Petersbug Ekonomi Forumu

Teşkilatı Mahsusa’nın kurduğu Gürcistan Cumhuriyeti 100 yaşında!

ABD Savunma Bütçesi Pentagon-Beyaz saray mücadelesi

Առատաձեռն Լավրովը

Ermenistan, Rusya 22 Nisan 2016
444

Առատաձեռն Լավրովը
lavrov
Ահա, պաշտոնապես լույս սփռվեց Ղարաբաղյան կարգավորման գործընթացում` Ռուսաստանի ակտիվության դրսևորման վրա: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան երեկ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սերգեյ Լավրովը որևէ պլան է տանում Երևան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար, նշել էր` «Սերգեյ Լավրովը երբեք որևէ տեղ դատարկաձեռն չի գնում»:
«Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում: Ասել թե դա պլան է, ծրագիր է, նախագիծ կամ փաստաթուղթ, կարծում եմ, սխալ կլինի: Խոսքը որոշակի մշակումների մասին է, կարգավորման վերաբերյալ որոշ գաղափարների քննարկման: Դրանում է կայանում միջնորդի դերը` խոսել կողմերի հետ, քննարկել հնարավորությունները, լսել նրանց մտահոգությունները, լուծման տարբերակներ առաջարկել»,-ասել է Զախարովան:
Այնուհետև Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը համոզված է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն և վերսկսեն բանակցային գործընթացը. «Այժմ պահանջվում է ցուցաբերել զսպվածություն, գործը հասցնել կայունության վերականգնմանը: Խորապես համոզված ենք, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված է կայուն խաղաղ կարգավորմանը հասնելուն: Կողմերը պետք է ակտիվացնեն ռազմական ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ աշխատանքները»:
Այսպես, մի քանի ամիս Բաքուն կրկնում էր, թե Լավրովը առաջարկներ է արել, նույնիսկ ի ցույց էին դնում, որ դրանք ադրբեջանանպաստ են` «տարածքային ամբողջականություն» են պաշտպանում:
Ու հիմա, հայկական կողմի համար ինչպիսի անակնկալ` Մոսկվան ինքն էլ հաստատեց, որ, այո՛, Լավրովը գալիս է առաջարկներով:
Բայց ամենահետաքրքիրը դրանից հետո է գալիս… Պաշտոնական Երևանն էլ հերքում է, որ Լավրովը առաջարկներով է գալիս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցից ժամեր առաջ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ղարաբաղյան բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ չկա: Մինչդեռ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի այցի նախօրեին մոսկովյան մի քանի ազդեցիկ պարբերականներ (Известия, Коммерсант, Независимая газета) հանդես եկան հրապարակումներով, որոնցում նշում են, թե Լավրովը Երևան է բերելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշակի ծրագիր: Անգամ, ընդհանուր գծերով ներկայացվում էր այդ ծրագիրը:
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողներն այդ առնչությամբ հարցեր են ուղղել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: «Փաստաթուղթը Մադրիդն է, Կազանն է, բայց կոնկրետ այս պահին փաստաթուղթ չկա: Լավրովը գալիս է ոչ թե պատասխան ստանալու համար, այլ սա իր այցն է, որի ընթացքում քննարկվելու է հարաբերությունների լայն շրջանակ: Եվ բնական է՝ չի կարող շրջանցվել, այն էլ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո, իրավիճակը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ»,- պարզաբանել է փոխարտգործնախարարը:
Ռուսական մամուլում, այսպես կոչված՝ կարգավորման ռուսական ծրագրի առնչությամբ, Շավարշ Քոչարյանն ասել է. «Տարբեր թերթերում տարբեր հոդվածներ են հրապարակվում, որոնց մեծամասնությունը իրականությունից հեռու է: Ավելին ասեմ՝ ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նա իրականացրեց՝ խախտելով արդեն առկա երեք եռակողմ համաձայնագրեր: Եվ բնական է՝ բանակցային արդեն ապագա գործընթացի համար, առաջին հերթին, պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ կրակում են, անհնարին է բանակցել»:
Հայաստանի դիրքորոշումը պարզ է: Հավանաբար, պաշտոնական Երևանը ցանկանում է այս փուլում երաշխիքներ ստանալ, որ ռազմական գործողություններ չեն սկսվի, ինչը բնական է: Ո՞ւմ հետ նստեն բանակցությունների, եթե նույնիսկ Ալիևը պատրաստ է այս փուլում բանակցությունների սեղանին վերադառնալ:
Մի պահ պատկերացնենք, թե բանակցությունները վերսկսվում են, բայց Ալիևն էլ շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը շփման գծում ու սահմաններում: Կրկին նույն իրավիճա՞կը` իբր բանակցությունները, բայց իրականում թեժ սահման…
Այդ իսկ պատճառով, պաշտոնական Երևանի դիրքորոշումը այս առումով ամուր է, և այն պետք է պնդել, որպեսզի միջնորդները, հատկապես Ռուսաստանը չզբաղվի Ադրբեջանի նախագահին փրկելով, կարծես ոչինչ չի եղել, կարծես Ալիևը չի ապրիլի սկզբին քառօրյա պատերազմ սանձազերծել ու խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչություն իրականացրել:
Ինչ վերաբերում է Լավրովի առաջարկներին, հնարավոր է, դրանք կարգավորման նոր տարբերակներ չեն, այլ հին առաջարկների թարմացված տարբերակն է, նոր դետալներով հարստացած: Անկախ նրանից, թե դրանց անունն ինչ է, ամեն դեպքում փաստ է, որ ռուսական նոր նախաձեռնություն գոյություն ունի և որ իսկապես Լավրովը դատարկաձեռն չի գալիս Երևան:
Թամար Բագրատունի

Yorumlar