İngiltere’nin Gazprom kararının perde arkası!

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մայիսին աճել է 8.6 տոկոսով

İsrail-İran kəşfiyyat müharibəsinin yeni cəbhəsi-Afrika…

Olası ABD – İran çatışmasında Türkiye’nin izleyeceği strateji ne olur?

Ապրիլին դա չպետք է լիներ, բայց եղավ. Սերժ Սարգսյանն անգամ հարցրեց

Ermenistan 23 Temmuz 2017
189

«Մեկ ռեպլիկ Վրաստանի տուրիստների պահով: Կարծում եմ` վրացի մեր հարևանները կնախընտրեին մի քանի անգամ քիչ տուրիստ ունենային, բայց տարածքային կորուստ չկրեին», Lragir.am-ի հետ հարցազրույցում ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ակնարկելով Վրաստանի Եվրաասոցացման, Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու գինը:
Հայաստանում տարիներ շարունակ հետեւողականորեն ներդրվում է միտքը, թե տարածքային կորուստը այն ծանր գինն է, որ պետությունը վճարում է Ռուսաստանի ազդեցության գոտուց, Ռուսաստանի թելադրանքից դուրս գալու եւ արագ զարգացող աշխարհի արդիական համակարգին ինտեգրվելու համար:
Վրաստանի դեպքում, օրինակ, բերվում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորուստը, մատնացույց անելով, որ Հայաստանի պարագայում էլ նույնը կլիներ Արցախի հետ:
Այդ պնդումները չեն մանրամասնվում, չեն ենթարկվում փոքր ինչ հանգամանալի դիտարկման: Արդյո՞ք այն պատճառով, որ այդ դեպքում կարող է պարզվել, որ իրականությունը մեղմ ասած մի փոքր այլ է, իսկ բերվող փաստարկը՝ ավելի շատ պարունակում է հանրային կարծիքի մանիպուլյացիայի ռիսկ, քան իրավիճակի ռացիոնալ գնահատում:
Օրինակ, ի՞նչ էր անելու Ռուսաստանը Հայաստանի հետ Վրաստանի օրինակով: Գրավելու՞ էր Արցախը, ինչպես Հարավային Օսիան ու Աբխազիան է գրավել: Ինչպե՞ս էր գրավելու: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում հասկանալի է՝ կա ընդհանուր սահման, որն էլ Մոսկվան անցել է ու վերցրել այդ տարածքները: Ընդ որում, այստեղ հարկ է արձանագրել կարեւոր պարագաներից մեկը՝ դա տեղի է ունեցել ԽՍՀՄ փլուզումից հետո եւ երբ տասնամյակ անց Վրաստանը դուրս էր գալիս ՌԴ ազդեցությունից, այդ տարածքները արդեն տասնամյակ է, ինչ կորսված էին:
Վերադառնանք Արցախ եւ փորձենք հարցերով գնալ առաջ: Ինչպե՞ս էր Ռուսաստանը գրավելու Արցախը Վրաստանի տարածքների օրինակով: Հավանաբար կհնչի պատասխան, թե Ադրբեջանի միջոցով:
Ստացվում է, որ Մոսկվան Հայաստանին պատժելու համար օգնելու էր, որ Ադրբեջանը գրավի Արցախը: Եվ ի՞նչ էր շահելու Մոսկվան այն բանից, որ Ադրբեջանը ենթադրենք վերցնելու էր Արցախը կամ մեծ մասը: Ադրբեջանը դրանով դառնալու էր ավելի ինքնուրույն, ավելի ուժեղ, եւ եթե այժմ ինչ-ինչ հարցերում փորձում է ունենալ Ռուսաստանի բարյացկամությունը, դրանից հետո ընդհանրապես թքած էր ունենալու Ռուսաստանի վրա:
Չգիտե՞ դա Ռուսաստանը: Իհարկե գիտե, եւ Կրեմլում ամենեւին հիմարներ չեն եւ հասկանում են, որ Արցախը Հայաստանից վերցնելով եւ տալով Ադրբեջանին իրենց են պատժելու, ոչ թե միայն Հայաստանին: Ռուսաստանը անկասկած կցանկանա վերցնել Արցախը՝ բայց միայն իրեն: Իսկ դրա համար պետք է, որ լինի պատերազմ, որտեղ չի հաղթի թե Հայաստանը, թե Ադրբեջանը, եւ երկուսն էլ կմաշվեն այնպես ու այնքան, որ կհամաձայնեն Մոսկվայի խաղաղապահ դերին, Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը:
Իսկ Ռուսաստանի այդ ռազմավարական մտադրությունը «անկախ» է Հայաստանի եվրաասոցացումից, եւ դա ցույց տվեց ապրիլի պատերազմը: Որովհետեւ այդ խնդիրը Ռուսաստանի համար կովկասյան քաղաքականության առանցքային խնդիրն է: Իհարկե բարեբախտաբար ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Ռուսաստանի իշխանությունը ժամանակի ընթացքում մի շարք առումներով կաշկանդված է դառնում այդ խնդիրը հետապնդելու հարցում, բայց այդ հանգամանքների շարքում չկա Հայաստանի ԵՏՄ անդամությունը: Հակառակ դեպքում, ապրիլյան պատերազմը չպետք է լիներ, բայց եղավ, ու եղավ Հայաստանի տարածքային ոչ մեծ, բայց կորուստ, թեեւ կարծես թե հավաստիացնում էին, որ դարձել ենք ավելի անվտանգ: Ընդ որում, բավական թափանցիկ տողատակով այդ հարցը նույնիսկ Սերժ Սարգսյանն էր ապրիլի 22-ին տալիս Լավրովին՝ ինչու՞ այդպես եղավ, ասացեք խնդրեմ:
Այդպիսով, Հայաստանը փաստացի տարածքային կորուստ է ունեցել ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Ավելի շա՞տ էր ունենալու, եթե չանդամակցեր: Այդ հարցի պատասխանը թերեւս այլ տեղ է, քանի որ շատի եւ քչի հարցը որոշվեց բացառապես Հայաստանի զինված ուժերի գործողությամբ, ոչ թե անդամակցել-չանդամակցելով: Ավելի շատ տարածքային կորուստ չի եղել բացառապես Հայաստանի զինված ուժերի շնորհիվ, որոնք կարողացան արագորեն ուշքի գալ մի քանի տարի շարունակ խախտված ռազմա-քաղաքական անհավասարակշռության իրավիճակում եւ վերականգնել այն հերոսական ջանքի եւ կյանքի գնով: Հետեւաբար, հարցադրման ուղղությունը սխալ է՝ ոչ թե ավելի շատ, այլ ավելի քիչ կորստի ուղղությամբ պետք է լինի հարցադրման սլաքը. Հայաստանն ավելի քիչ կորուստ էր ունենալու կամ չէր ունենալու ապրիլյան կորուստը, եթե 2013 թվականի սեպտեմբերի 3-ին կատարված սխալով լրջորեն չխախտեր ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, ավելի շուտ՝ չխախտեր դրա նաեւ քաղաքական բաղադրիչը, քանի որ ռազմականը Ռուսաստանն ու Ադրբեջանը խախտում էին ռազմա-տեխնիկական ինտենսիվ «բիզնեսով»:
Հայաստանը ստիպված էր զինված ուժերի մեծ ու ծանր ջանքի գնով վերականգնել ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, որովհետեւ մինչ այդ բաց էր թողել դիվանագիտության եւ քաղաքականության միջոցով այն վերականգնելու հնարավորությունը, տապալելով Եվրամիության հետ խորքային համաձայնագրի գործընթացը, բացառապես ներքին քաղաքական կոնյուկտուրայից բխող շահերի թելադրանքով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/157516

Yorumlar