CIA yeni direktörü Rusya’da “gazetecilik” adı altında casusluk mu yaptı?

İran’da TÜRK varlığının devlet statüsüne taşıma aktiviteleri

DONALD TRAMPIN QARABAĞLA BAĞLI PLANIMI VAR?

İtalya’da Masonlar Amerika’da Trump dertli!

Ազգային վիճակագրության առանձնահատկությունները

Ermenistan 27 Nisan 2016
472

Ազգային վիճակագրության առանձնահատկությունները
Babken_Tunyan
«168 Ժամի» նախորդ համարում հրապարակված «Աղքատության սարսափելի ցուցանիշը» հոդվածը, ինչպես և սպասվում էր, բուռն քննարկման առարկա դարձավ։ Հիշեցնենք, որ խոսք էր գնում Համաշխարհային բանկի կողմից հրապարակված՝ ՀՀ-ում աղքատության ցուցանիշի մասին։
Ըստ ՀԲ-ի՝ օրական 5 դոլար սպառման տեսանկյունից հաշվարկելու դեպքում, 2014 թվականի վերջի դրությամբ Հայաստանում բնակչության 76%-ին կարելի է համարել աղքատ։ Իսկ 2.5 դոլարի տեսանկյունից աղքատության մակարդակը Հայաստանում 2014 թվականին կազմել է 26%։
Թեմային անդրադարձան նաև մեր գործընկեր-ԶԼՄ-ները՝ զուգահեռներ տանելով ամիսներ առաջ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված ցուցանիշի հետ։ Հիշեցնենք, որ ԱՎԾ-ն գրանցել էր 30% աղքատության մակարդակ (2013-ի համեմատ՝ 2 տոկոսային կետով պակաս)։
Մենք, իհարկե, նշել էինք, որ մեր ԱՎԾ-ն Հայաստանի աղքատության մակարդակը գնահատելու համար հիմք է վերցրել օրական 1330 դրամը (ամսական 40264 դրամ)։ Դոլարային արտահայտությամբ դա կազմում է օրական 3.2 դոլար (2014 թվականին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եղել է 415,92 դրամ)։ Այսինքն, աղքատ են համարվել ՀՀ այն բնակիչները, որոնց օրական սպառումը ցածր է եղել 3.2 դոլարից։

Սակայն թեմայի քննարկումն այնքան է թեժացել, որ ԱՎԾ-ն հարկ է համարել հատուկ պարզաբանմամբ հանդես գալ` «ազգային և միջազգային համադրելիության մակարդակներով աղքատության գնահատման Համաշխարհային բանկի մեթոդաբանական առանձնահատկությունների մասին»։

«Սույն թվականի ապրիլի 19-ին ՀՀ մի շարք զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել առ այն, որ Համաշխարհային բանկն իր մեթոդաբանությամբ 2014թ. տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը գնահատել է 76%՝ օրական մեկ շնչի հաշվով 5 ԱՄՆ դոլար աղքատության գծի չափանիշով, այն դեպքում, երբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) մեթոդաբանությամբ՝ 2014-ին աղքատության մակարդակը կազմել է 30%։ Սույնով տեղեկացվում է առ այն, որ ՀՀ ԱՎԾ-ն աղքատության մակարդակը որոշելու համար կիրառում է բացարձակապես Համաշխարհային բանկի մեթոդաբանությունը։ 2014թ. ցուցանիշները զետեղված են «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական վերլուծական զեկույցում՝ կազմված Համաշխարհային բանկի հետ համատեղ։

Մասնավորապես, հիշատակված զեկույցի «Աղքատության գնահատման մեթոդաբանությունը 2009թ. ի վեր» խորագրով հատվածն ամբողջությամբ շարադրված է Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետների կողմից (էջ 207-218)։ Ավելին, զեկույցի 223-րդ էջում՝ «Աղքատության մակարդակը Հայաստանում 1996-2014թթ.-ին ըստ Համաշխարհային բանկի երեք մեթոդաբանության» խորագրով A3.6 աղյուսակում ներկայացված են ՀԲ-ի 1996, 2004 և 2009թթ. տարբեր մեթոդաբանություններով ստացված աղքատության ցուցանիշները։

Ինչ վերաբերում է օրական մեկ շնչի հաշվով 2.5 և 5.0 ԱՄՆ դոլար չափանիշով աղքատության գծերով հաշվարկներին, ապա դրանք միջազգային մասշտաբով օգտագործվում են ՀԲ-ի կողմից տարբեր երկրներում աղքատության մակարդակների համադրելիության հաշվարկների համար։ Վերոհիշյալ զեկույցում «Աղքատության մակարդակը տարածաշրջանի երկրներում» խորագրով 3.8 կետով (էջ 62-64) հրապարակված են ՀԲ-ի փորձագետների կողմից վերոհիշյալ չափորոշիչներով ստացված ցուցանիշները տարածաշրջանի երկրների համար 2001-2013թթ. ցուցանիշներով։ Ստորև ներկայացվում է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը»»։
Մի խոսքով, ԱՎԾ-ն ասում է՝ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, և հակասություն չկա։ Սակայն ԱՎԾ-ին ոչ ոք չէր էլ մեղադրել այն բանում, որ աղքատության ցուցանիշի հարցում խաբել է։

Պարզապես մոտեցումների տարբերության մասին է խոսվել։ Օրինակ, մեր որոշ նախարարների համար «ընդմիջմանը մի կտոր հաց ուտելը» նորմալ ճաշելն է բարձրակարգ ռեստորանում՝ մի քանի հարյուր դոլար հաշիվ փակելով։ Իսկ բնակչության մի ստվար մասը նույն արտահայտության տակ հասկանում է տանից հետը բերած հաց-պանիր-պոմիդորն ուտելը։ Նույն կերպ՝ ՀՀ ԱՎԾ-ն համարում է, որ աղքատ են այն մարդիկ, որոնց օրական սպառումը 3,2 դոլարից ցածր է, և հրապարակում է այդ ցուցանիշը։ Իսկ Համաշխարհային բանկն ասում է՝ եղբայր, դու, իհարկե, սխալ չես, բայց մենք աղքատ դիտարկում ենք նաև նրանց, ովքեր մինչև 5 դոլարի սպառում ունեն։

Ավելին, ԱՎԾ-ն նեղվելու պատճառ ընդհանրապես չունի, քանի որ աղքատության բարձր մակարդակի մեղավորն ինքը չէ։ Ինքը պարզապես ընդունված մեթոդոլոգիայով (և խաղի կանոններով) ֆիքսում է այն, ինչ կա։ Սակայն փորձելով հակադարձել ու ապացուցել, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում, ԱՎԾ-ն է՛լ ավելի է բարդացրել վիճակը։ Իր կողմից հրապարակված համառոտ տեղեկանքում զետեղել է նաև այս գծապատկերը, որտեղ համեմատված են Հայաստանի և մի շարք այլ երկրների աղքատության մակարդակի ցուցանիշները 2001-2013թթ. ընթացքում։

Ինչպես տեսնում եք, ամենավատն այս առումով Հայաստանի վիճակն է եղել և կա։ Միայն 1 անգամ՝ 2008 թվականին, ՀՀ-ում աղքատության մակարդակն ավելի ցածր է եղել, քան Վրաստանում (76.1%-ը՝ 79.5%-ի դիմաց)։ Սակայն հաջորդ տարվանից կրկին նահանջել ենք, և 2013-ին Վրաստանում աղքատության մակարդակն ավելի քան 5 տոկոսային կետով ցածր է եղել, քան Հայաստանում։ Թուրքիայում 5 դոլարի տեսանկյունից աղքատության մակարդակը 20.7% է։ Իսկ Ռուսաստանում՝ 7.3%։

Ոմանք կասեն՝ գների տարբերություն կա. Ռուսաստանում ամսական 150 դոլարով հնարավոր չէ ապրել, իսկ Հայաստանում հնարավոր է։ Սակայն հարցուփորձ արեք նույն ՌԴ-ում ապրող ձեր հարազատներին և բարեկամներին՝ արդյո՞ք, օրինակ, սննդամթերքը կամ կոմունալ վճարները Ռուսաստանում շատ ավելի թանկ են, քան Հայաստանում։ Մի խոսքով, ԱՎԾ-ն, թերևս, այս հրապարակումով՝ միայն ավելի է սրում մտահոգություններն այս հարցում։

Մյուս կողմից` համոզված ենք, 2015 թվականի համար ԱՎԾ-ն աղքատության ավելի՛ ցածր ցուցանիշ է հրապարակելու, քան 30%-ը։ Որովհետև 2015 թվականի դեկտեմբերին սպառողական գները ոչ թե աճել են, այլ հակառակը՝ արձանագրվել է գնանկում (12-ամսյա կտրվածքով)։ Այսինքն` մի կողմից՝ սպառողական զամբյուղն էժանացել է, մյուս կողմից՝ աշխատավարձերն ու եկամուտները որոշ չափով աճել են։ Այնպես որ, ԱՎԾ-ի կողմից հրապարակվող աղքատության ցուցանիշը կնվազի, բայց մյուս կողմից՝ մտահոգությունները կավելանան ա՛յլ տեսանկյունից։ Չէ՞ որ գնանկումը վկայում է տնտեսության լճացման մասին։

Այդ մասին, ի դեպ, երեկ խոսել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ ասելով. «Որպես էկոնոմիկայի նախարար՝ ինձ համար մտահոգիչ է (գնանկումը.- Բ.Թ.), որովհետև մենք այս դեպքում ունենք տնտեսական աճի կասեցում։ Ցավոք, այդ կասեցումը չի ուղեկցվում կենսամակարդակի ցուցանիշների ավելի բարձր աճով։ Հետևաբար, այս տեսակետից կարիք կա տնտեսական աճի և ֆինանսական շուկայում իրականացվող քաղաքականությունների համադրման»։

Բաբկեն Թունյան

Yorumlar