Rusya Müftüsünden, Cumhurbaşkan Erdoğana kutlama mesajı

Rus senatör: Erdoğan’ın zaferi Türk-Rus ilişkilerinin artmasına fayda sağlayacak

Almanlardan Suriye hamlesi!

ELÇİBEY DÖNEMİ TÜRKİYE AZERBAYCAN İLİŞKİLERİ (7 HAZİRAN 1992- HAZİRAN, AĞUSTOS 1993)

ԱԳՆ-ի կարծիքով` ԵԱՏՄ-ն բանի պետք չէ

Ermenistan 2 Ağustos 2017
192

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով կառավարության որոշմամբ հաստատել երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները: Հարցը ներառված է ՀՀ կառավարության օգոստոսի 3-ի հերթական նիստի օրակարգում: Եվրասիական տնտեսական միությունը՝ ԵԱՏՄ-ն, գովերգող Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած կառույցը տնտեսական չափանիշների հիման վրա ընտրված թիրախային երկրների մեկնարկային ցանկ է առաջարկում` Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Իրան, Վրաստան, ԱՄԷ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Լիբանան, Բենիլյուքսի երկրներ՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ: Ստացվեց 14 պետություն, որից միայն մեկն է ԵԱՏՄ-ից՝ Ռուսաստանը: Ամենաշատը՝ վեց երկիր, եվրոպական են: Արտգործնախարարությունը ցանկի հետ ներկայացրել է նաեւ երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները. երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակ, հայկական համայնքի առկայություն, աշխարհագրական և ենթակառուցվածքային հնարավորությունների առկայություն, Հայաստանի առաջարկած ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի առկայություն եւ այլն: ՀՀ ԱԳՆ-ում, փաստորեն, կարծում են, որ ԵԱՏՄ անդամ չորս երկրներից՝ Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան, միայն վերջինի հետ կարելի է տնտեսական ծրագրեր իրականացնել, գոնե տեսանելի ապագայում: Բայց այս չորսի հետ մենք Եվրասիական տնտեսական միություն անունով կազմակերպության մեջ ենք: Կազմակերպությունը, որը ՀՀ պետական այրերը անվանում էին տնտեսական` ի հեճուկս այն վերլուծաբանների պնդումների, որ դա քաղաքական կառույց է: Եթե քո պետության զարգացման քաղաքականության տնտեսական բաղադրիչում չես տեսնում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի հետ տնտեսական համագործակցություն, եթե քո սահմանած չափանիշներով նրանք պիտանի չեն քո տնտեսական զարգացման հարթությունում, եթե քո առաջարկած ապրանքներն ու ծառայությունները նրանց չեն գրավում, ինչպե՞ս ես նրանց հետ միավորվել տնտեսական միության մեջ: 2016 թվականի նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանն ասել է. «Բոլորը պետք է ընդունեն, որ ցանկացած հանրային խոսք լուրջ նախապատրաստում եւ տնային աշխատանք է պահանջում»: ԵԱՏՄ գովերգող կառավարության անդամ լինելով` ԵԱՏՄ-ն խոտանելը նշանակում է, որ Էդվարդ Նալբանդյանը տնային աշխատանքը չի կատարել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ ԱԳՆ-ի կարծիքով` ԵԱՏՄ-ն բանի պետք չէ

Yorumlar